Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնի քննչական խումբը, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Երվանդ Գ.-ին։ Այս մասին հայտնում են Shamshyan-ից:
Վերջինս կասկածվում է մարտի 1-ին Երևանի Սեբաստիա փողոցում գործող «Հայփոստ»-ի 0065 մասնաճյուղում կողոպուտ կատարելու մեջ։ Երեկ քննչական բաժնի քննիչ Ազատ Գրիգորյանի որոշմամբ Երվանդ Գ.-ն ՀՀ քր.օր-ի 34-76 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով որպես կասկածյալ ձերբակալվել է։
Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածին թե´ շրջապատում, թե´ ընտանիքում որակել են որպես պարկեշտ անձ, անգամ հարևաններն ու հարազատները զարմացել են, որ նա դիմել է նման քայլի։
Ըստ տեղեկությունների՝ կողոպուտ կատարելու պատճառը եղել է այն, որ նրա երեխան ունեցել է առողջական խնդիրներ՝ երիկամների հետ կապված, ու քանի որ սոցիալապես անապահով է, ստիպված փորձել է գումար հափշտակելու միջոցով լուծել երեխայի առողջական խնդիրները։
Այս տեղեկությունը քննչական բաժնում նույնպես ճշտվում է։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին կողոպուտ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում գլխարկով ու բաճկոնով քաղաքացին մտել էր Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի 0065 փոստային բաժանմունք և աշխատակցից պահանջել գումար: Փոստ ներխուժողը դիմադրության հանդիպելուց հետո գողացել էր 2 հազար դրամ և դիմել փախուստի:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը