Ինտրիգային զարգացումներ Իսրայելում
Իսրայելում նոր սկանդալ է հասունանում: Գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիթը մտադիր է կոռուպցիայի մեղադրանք ներկայացնել վարչապետ Բեյնամին Նեթանյահուին: Հետաքննությունը վերաբերում է բիզնեսմեններից թանկարժեք նվերներ ստանալու կասկածանքին ու երկրի ամենամեծ հեռահաղորդակցության ընկերության շահերի լոբբինգին:
Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները: Վարչապետի «Լիքուդ»-ը հայտարարել է «քաղաքական հետապնդման» մասին՝ պնդելով, որ սա ապրիլին կայանալիք ընտրություններին ընդառաջ կոնկրետ քաղաքական միջամտություն է: Իսրայելի ոստիկանությունը հետաքննել է վարչապետի նկատմամբ «1000»-ի գործը, հետո` «2000»-ի ու «4000»-ի: «2000»-ի գործում Նեթանյահուի բանակցություններն են «Եդիոտ Ախրոնոտ» մեդիաընկերության տնօրենի հետ` կառավարության գործունեության բարյացկամ լուսաբանման համար օրենսդրական արտոնությունների դիմաց: «4000»-ի գործը հետաքննում է «Բեզեք» հեռահաղորդակցական խմբի շահերի լոբբինգը` Նեթանյահուի գործունեության բարյացկամ լուսաբանման համար խմբին պատկանող Walla ինտերնետ ռեսուրսով: Հարցումների տվյալներով` «Լիքուդը» և ընդդիմադիր «Կապույտ-սպիտակ» կուսակցությունը համարյա նույն աջակցությունն ունի: Կոռուպցիայի մեղադրանքները կարող են իրավիճակը փոխել ի վնաս Նեթանյահուի:
Վարչապետը ընտրություններում արդեն հաղթել է չորս անգամ և եթե նրան հաջողվի վարչապետ մնալ մինչև 2019-ի մայիսի 31-ը, նա կգերազանցի Իսրայելի պետության հիմնադիր, առաջին վարչապետ Դավիթ բեն Հուրիոնին: Եթե Նեթանյահուի դեմ մեղադրանք հարուցեն, նա կդառնա Իսրայելի պատմության առաջին վարչապետը, որ բախվել է քրեական հետապնդման: Ակնհայտ է՝ այստեղ աշխատում են «Նորին մեծություն» քաղաքականության խաղի կանոնները:
Գրում է Արմեն Հովասափյանը:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը