Սորոսի հայաստանյան գրասենյակի պատասխանը՝ Ջորջ Սորոսին

hraparak.am-ը գրում է Փետրվարի 6-ին «Հրապարակը» հարցում էր ուղղել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ին՝ տեղեկանալու, թե մասնավորապես թավշյա հեղափոխությունից հետո հիմնադրամը կոնկրետ որ ԶԼՄ-ներին է աջակցում։ Այդ օրերին էր, որ ամերիկացի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը թվիթերյան իր միկրոբլոգում կատարել էր գրառում՝ ընդգծելով Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ «Երկրի ժողովրդավարության ներկայի եւ ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է»,-գրել էր Սորոսը։ Ելնելով Սորոսի հայտարարությունից՝ հիմնադրամից հետաքրքրվել էինք, թե քաղաքացիական հասարակությանն աջակցություն ցուցաբերելու համար ի՞նչ ծրագրեր են պատրաստվում ֆինանսավորել 2019թ․։ Մեր երկրորդ հարցը հետեւյալն էր․ «Ո՞ր ուղղություններն եք համարում անհրաժեշտ ֆինանսավորման տեսանկյունից, որոնք կարող են նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը, քաղաքացիական ինստիտուտների հզորացմանը»։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչպե՞ս է արտահայտվելու հիմնադրամի կողմից ԶԼՄ-ներին ցուցաբերվող աջակցությունը, ո՞ր ԶԼՄ-ներին են պատրաստվում ֆինանսավորել եւ կոնկրետ ի՞նչ ծրագրեր իրականացնելու համար։ Քանի որ հիմնադրամի կողմից մեզ ուղարկված պատասխանը հագեցած է ընդհանրական ձեւակերպումներով, հարկ համարեցինք առանձնացնել այն հատվածները, որոնք վերաբերում են մեր կոնկրետ հնչեցրած հարցերին։ Նախ նշենք, որ նամակ-պատասխանը ստացել ենք երեկ, քանի որ հիմնադրամի գործադիր տնօրենը ՀՀ-ում չէր։ Նամակը թեեւ ուղարկված է հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ստորագրությամբ, սակայն նշված է նաեւ տնօրենների խորհրդի կազմը․ նախագահ՝ Դավիթ Խաչատուրյան, Ռուբեն Բաբայան, Մարիաննա Գրիգորյան, Ինգա Զարաֆյան, Զարուհի Հովհաննիսյան, Արտակ Քյուրումյան։ Ըստ մեզ ուղարկված պատասխանի՝ հիմնադրամը 2019թ․ քաղաքացիական հասարակությանն աջակցություն ցուցաբերելու համար պատրաստվում է ֆինանսավորել ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների, ներառյալ հ/կ-ներ, քաղաքացիական նախաձեռնություններ, անհատ մասնագետներ եւ անհատ հետազոտողներ։ Մեր երկրորդ հարցին ի պատասխան՝ հիմնադրամից արձագանքել են․ «Հիմնադրամը 2019թ․ շարունակելու է կարեւորել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են․ ա) մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, ներառյալ որեւէ տեսակի խտրականության չենթարկվելու, խոշտանգումից, վատ եւ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, խոսքի եւ արտահայտման, ազատ հավաքների իրավունքները, բ) որակյալ կրթության հասանելիության եւ սոցիալական արդարության իրավունքը հանրակրթության բնագավառում, գ) բարեվարքության ապահովումը կրթության բոլոր մակարդակներում, դ) ակադեմիական ազնվության ապահովումը բուհական կրթությունում, ե) թափանցիկ եւ հաշվետու կառավարման երաշխիքների ստեղծումը, զ) կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմի եւ պայքարի մեխանիզմների ստեղծումը, է) իրավունքի գերակայության հաստատումը, թ) անկախ հետազոտությունների հիման վրա, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, քաղաքականությունների մակարդակներում ժամանակակից պահանջներին համապատասխան փոփոխություններ իրականացնելը։ Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների աջակցությանը, ապա հիմնադրամից արձագանքել են, որ վերջին տարիներին իրենք ԶԼՄ-ներին աջակցելու ծրագիր չունեն։ «Հիմնադրամի կողմից որեւէ ԶԼՄ-ի ցուցաբերած աջակցությունը պետք է դիտարկել որպես հավելյալ գործիք, օժանդակություն՝ այլ ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքներն առավել լայն հանրությանը ներկայացնելու համար։ Դրանք նաեւ, հաճախ դիտարկվում են որպես ազատ տարածքներ, որտեղ քարոզվում են այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են՝ մարդու իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարական արժեքները, թափանցիկ եւ հաշվետու կառավարումը, հակախտրականությունն ու հավասարությունը, սոցիալական արդարությունը, որտեղ նաեւ հնարավորություն է ստեղծվում բովանդակային բանավեճի՝ ազատ խոսքի եւ արտահայտման սկզբունքի հիման վրա՝ զերծ խտրական վերաբերմունքից հասարակության որեւէ խմբի նկատմամբ, նաեւ բացառելով ատելության եւ հակաժողովրդավարական արժեքների քարոզը։ Այս տեսակետից կարելի է դիտարկել հիմնադրամի կողմից «Ֆակտոր» տեղեկատվական կայքին աջակցությունը։ Թերեւս, պետք է նշեմ, որ, որպես ԶԼՄ, հիմնադրամը շարունակելու է օժանդակություն ցուցաբերել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությանը՝ իր բացառիկ առաքելության համար, ներառյալ նաեւ՝ «Հետք» կայքի գործունեության ապահովումը»,- արձագանքել են մեզ հիմնադրամից։  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am