ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանում խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման մասին:
Փաշինյանը հայտնել է, որ Ալիևի հետ հանդիպելու է առանց օրակարգի, սակայն հանդիպման գլխավոր վեկտորներից մեկը լինելու է բանակցությունների ֆորմատի քննարկումը: Փաշինյանի խոսքերով, քանի դեռ պայմանավորվածություն չկա բանակցությունների ֆորմատի մասին, շփումները չի կարելի համարել պաշտոնական բանակցություններ:
Ադրբեջանական կողմը պատասխանել է ՀՀ վարչապետի վերջին հայտարարություններին. Իլհամ Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ բանակցությունների ֆորմատը փոխելու մասին հայտարարություններով հայկական կողմը փակուղի է տանում բանակցային գործընթացը, այդ ֆորմատը որոշված է Մինսկի խմբի կողմից, և Փաշինյան-Ալիև երեք հանդիպումները, ինչպես նաև 4 հանդիպումներն ԱԳ նախարարների միջև, դրա վկայությունն են: Այս մասին գրում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը