Երբ երկիրը վտանգի մեջ է՝ տարաձայնություններ լինել չեն կարող. պատգամավոր
ՀՀ ԱԺ-ում ապրիլի 4-ին հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, Հայ համազգային շարժման անդամ Ալեքսանդր Արզումանյանն այսօր հայտարարել է, որ երբ երկիրը վտանգի մեջ է՝ ներքին տարաձայնություններ լինել չեն կարող:«ՀՀՇ անունից ուզում եմ աջակցության հայտնել Լեռնային Ղարաբաղի հերոսական ժողովրդին ու իշխանություններին, Պաշտպանության բանակին: Մենք մեր գլուխն ենք խոնարհում զոհվածների հիշատակի առաջ, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մեր զինվորները ցույց են տալիս՝ ինչ ներքին տարաձայնություն էլ մենք ունենանք, բայց երբ երկիրը վտանգի մեջ է՝ տարաձայնություններ լինել չեն կարող»,-ասել է նա:
