Քիչ առաջ Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին։ Պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը շրջել է թիկնազորի ավտոշարասյունի ուղեկցությամբ։
Factor.am-ի ստացած այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից մեր տեղեկատվությունը չհերքեցին։ Վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր հարցին ի պատասխան նշեց․ «Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Ոստիկանության կողմից «ասֆալտին փռելու» օպերացիա իրականացրել էր փետրվարի 12-ին։ Ոստիկանները բերման էին ենթարկել Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերգեյի որդուն։ Բերման ենթարկելու պատճառը ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքն էր։ Պարզվել էր, սակայն, որ Մանուկյանի մոտ եղած զենքն օրինական է։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը