«Հրապարակ» թերթը գրում է. «Տեր-պետրոսյանական ժամանակների պաշտոնյաներից մեկն ուշագրավ պատմություն արեց՝ նկատելով, որ նոր իշխանություններն այնքան երիտասարդ են ու անփորձ, որ իրենց քայլերի պատասխանատվությունը, հետևանքները չեն գիտակցում։
Հիշելու առիթը Հայկ Մարությանի մտադրությունն էր՝ Բուզանդի 1/3 շենքից մի խումբ ԶԼՄ-ների հանելու հետ կապված։ Նա պատմեց, որ տարիներ առաջ, երբ դեռ քաղաքում մեծ թվով ազատ տարածքներ կային, և պետական հողերը դեռ «մեջ-մեջ» չէին արել, կառավարության անդամներից մեկի գլխում մի գայթակղիչ միտք է ծագել՝ չբնակեցված պետական տարածքներից մի քանի կտոր հողատարածք սեփականաշնորհելու և բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրելու որպես տնամերձներ՝ հետագայում այդ հողերի վրա տներ կառուցելու նպատակով։
Միտքը ոգևորել է մի քանի պաշտոնյայի, և նրանք արդեն մտորել են, թե ինչպես, ինչ նախագծերով են տներ կառուցելու ու իրենց նեղլիկ բնակարաններից բարեկարգ տներ տեղափոխվելու։ Բայց մինչ մտադրությունն իրականացնելը, մեր զրուցակիցը մի քանի հոգու հետ այցելել է նշված տարածք՝ տեղանքը տեսնելու, ուսումնասիրելու։ Եվ չնայած հողերը պետական են եղել, և տներ չեն եղել կառուցված, բայց թաղի բնակիչներն այստեղ հող մշակելիս են եղել, ինքնակամ զավթած։
Երբ պաշտոնական պատվիրակությունը գալիս է, հարևան տներից հասկանում են այցի մտադրությունը և դուրս են գալիս՝ հասկացնելու, որ հեշտ չեն հանձնելու իրենց չպատկանող, բայց իրենց տնօրինության տակ գտնվող հողերը։ Պաշտոնյաները, այս դիմադրությունը տեսնելով, անմիջապես հրաժարվում են իրենց մտադրությունից՝ բողոքի ալիք չբարձրացնելու և մարդկանց իշխանությունների դեմ չհանելու համար»:
Ամբողջությամբկարողեքկարդալթերթիայսօրվահամարում:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը