Հրապարակ օրաթերթը գրում է.
Տեր-պետրոսյանական ժամանակների պաշտոնյաներից մեկն ուշագրավ պատմություն արեց՝ նկատելով, որ նոր իշխանություններն այնքան երիտասարդ են ու անփորձ, որ իրենց քայլերի պատասխանատվությունը, հետեւանքները չեն գիտակցում։ Հիշելու առիթը Հայկ Մարությանի մտադրությունն էր՝ Բուզանդի 1/3 շենքից մի խումբ ԶԼՄ-ների հանելու հետ կապված։
Նա պատմեց, որ տարիներ առաջ, երբ դեռ քաղաքում մեծ թվով ազատ տարածքներ կային, եւ պետական հողերը դեռ «մեջ-մեջ» չէին արել, կառավարության անդամներից մեկի գլխում մի գայթակղիչ միտք է ծագել՝ չբնակեցված պետական տարածքներից մի քանի կտոր հողատարածք սեփականաշնորհելու եւ բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրելու որպես տնամերձներ՝ հետագայում այդ հողերի վրա տներ կառուցելու նպատակով։
Միտքը ոգեւորել է մի քանի պաշտոնյայի, եւ նրանք արդեն մտորել են, թե ինչպես, ինչ նախագծերով են տներ կառուցելու ու իրենց նեղլիկ բնակարաններից բարեկարգ տներ տեղափոխվելու։ Բայց մինչ մտադրությունն իրականացնելը, մեր զրուցակիցը մի քանի հոգու հետ այցելել է նշված տարածք՝ տեղանքը տեսնելու, ուսումնասիրելու։ Եվ չնայած հողերը պետական են եղել, եւ տներ չեն եղել կառուցված, բայց թաղի բնակիչներն այստեղ հող մշակելիս են եղել, ինքնակամ զավթած։ Երբ պաշտոնական պատվիրակությունը գալիս է, հարեւան տներից հասկանում են այցի մտադրությունը եւ դուրս են գալիս՝ հասկացնելու, որ հեշտ չեն հանձնելու իրենց չպատկանող, բայց իրենց տնօրինության տակ գտնվող հողերը։
Պաշտոնյաները, այս դիմադրությունը տեսնելով, անմիջապես հրաժարվում են իրենց մտադրությունից՝ բողոքի ալիք չբարձրացնելու եւ մարդկանց իշխանությունների դեմ չհանելու համար։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը