«Իմ քայլ»-ում Սուրեն Պապիկյանին շատ չեն ճնշել հարցերով

Փաստը գրում է.

Երկուշաբթի օրը, ըստ նախատեսվածի, մեկնարկելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել։ «168 Ժամն»ն արդեն գրել էր, որ այս այցը կարող է բացարձակ անիմաստ լինել, քանի որ Եվրոպական հանձնաժողովը՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ, որը տեղի կունենա այս տարվա մայիսի 23-26-ը, բազմաթիվ ներքին խնդիրներով խառն է և Հայաստանի հետ քաղաքական որևէ օրակարգ այս պահին հետաքրքրված չէ քննարկելու։
ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հունվարին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում և բազմիցս ակնարկել է, որ զբաղված են ընտրություններով, և, որ ԵՄ-ն մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները չի քննարկի նույնիսկ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը։
Ըստ ամենայնի՝ միակ բանը, որի շուրջ Փաշինյանը փորձելու է ինչ-որ աշխուժություն մտցնել Եվրամիություն (ԵՄ)-Հայաստան ծրագրերի մեջ, իր բրյուսելյան այցի շրջանակներում ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի կազմակերպման մասին հայտարարությունն է, ինչը, ըստ երևույթին, եվրոպական ներդրողներ Հայաստան բերելու վերջին հույսն է, քանի որ, ինչպես հայտնի է, հատկապես իշխանափոխությունից հետո արտաքին ներդրումների ծավալը կտրուկ նվազել է։ Ըստ էության ԵՄ երկրները հետաքրքրված չեն հայաստանյան ներդրումներով։ Դրա վկայությունն են նաև հայ-գերմանական բարձր մակարդակի երկու հանդիպումները Երևանում և Բեռլինում, որոնց արդյունքում տնտեսական որևէ կոնկրետ նախագիծ չկա։
Չկա նախագիծ նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ վարչապետ Փաշինյանի 3-4 շփումների արդյունքում, և, փաստորեն, այս համաժողովը գործող Կառավարության՝ Հայաստանի հանդեպ եվրոպական ներդրողների հնարավոր ուշադրությունն աշխուժացնելու վերջին հույսն է։
Եվրամիությունը, բնականաբար, կընդառաջի այս խնդրանքին՝ հաշվի առնելով, որ սա Հայաստանում բիզնես միջավայրը եվրոպական ներդրումների շնորհիվ աշխուժացնելու վերջին հնարավորությունն է։ Ներդրումային համաժողովը փաստացի դոնոր կոնֆերանսի թեթև տարբերակն է։ Հիշեցնենք, որ ԵՄ-ն Վրաստանի ու Մոլդովայի համար ժամանակին անցկացրել է դոնոր կոնֆերանսներ՝ յուրաքանչյուր երկրի համար մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր հաստատելով։ Այժմ Հայաստանի հույսն այն է, որ այդ հնարավոր գումարների մի մասը կգա մեր երկիր, բայց պետք է շեշտել, որ հատկապես եվրոպական շրջանակները Կառավարության առջև դրել են իրականում բիզնես միջավայրի ազատականացման խնդիրները։ Նրանք հատկապես անհանգստացած են «Լիդիան Արմենիա» ընկերության ձգձգվող գործով, գործող կառավարության վերաբերմունքով, ինչը նրանց համար, այնուհանդերձ, կարևոր ինդիկատոր է։ «168 Ժամի» տեղեկություններով՝ եվրոպական շրջանակները նաև արդարադատության համակարգի և քաղաքականացված գործերի, ներդրողների նկատմամբ քաղաքական աստառներով գործերի հետ կապված մտահոգություններ են հայտնել։ Եվ հատկապես կասկածներ ունեն, այսպես կոչված, անցումային արդարադատության գործիքի կիրառման վերաբերյալ, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն հազվագյուտ երկրներում, որտեղ այդ գործիքը կիրառվել է, արտաքին ներդրումների հոսքը կտրուկ նվազել է։ Այդ ներդրումային համաժողովը կազմակերպելու հայաստանյան կողմի որոշմանը եվրոպացիներն ընդառաջել են՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ դժգոհություններն առ այն, որ Եվրամիությունը պատշաճ կերպով ուշադրություն չի դարձնում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը և չի աջակցում, ինչին ի պատասխան՝ եվրոպացիները մի քանի անգամ շեշտել են, որ Հայաստանի նոր Կառավարությունը կյանքի չի կոչում ստորագրված համաձայնագիրը, անգամ ԵՄ-ի ֆոնդերից հատկացված 100 միլիոնից ավելի գումարը դեռևս սառեցված է և չի օգտագործվում, և Հայաստանի կառավարությունը չի ցուցաբերում ոչ քաղաքական կամք, ոչ էլ ունակություն՝ ամբողջությամբ իրականացնելու այդ բարեփոխումները։ Այս կապակցությամբ բազմիցս իրենց դժգոհություններն են արտահայտել եվրոպացի պաշտոնյաները։ Եվ չնայած այս ամենին, այդուհանդերձ, Արևելյան գործընկերության տասնամյակի շրջանակներում այդ վերջին ընդառաջումը Հայաստանի իշխանությունների համար արվելու է։
 

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am