Էրդողանը կքննարկի ԼՂ հարցը. աղբյուր
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը կդառնա անվտանգության հարցերով խորհրդակցության թեմաներից մեկը, որն այսօր անցկացնելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմում TRT հեռուստաալիքի աղբյուրը: Ծրագրված է քննարկել տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում նաև՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարը, Ղարաբաղյան հակամարտության հարցն ու Սիրիայում տիրող իրավիճակը:
