Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է. «Ողջունելով ՀՀ վարչապետի այս հայտարարությունը, այդուհանդերձ, նկատեմ, որ դա անելու՝ մարդկությանը հայտնի իրավական ձևը լյուստրացիան է, որի կողմնակիցն եմ տասնամյակներով, ժամանակին էլ հեղինակել եմ «Լյուստրացիայի մասին մայր ու հարակից օրենքների փաթեթ», որը չընդունվեց նախկին իշխանությունների օրոք: Այժմ, երբ տարատեսակ ռուս, ռուսահայ գործիչներ խոսում են ՀՀ իշխանություններում օտարերկրյա ագենտների մասին, «Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներ անուղղակի նույնպես փորձում են տարանջատվել «սորոսականներից» ու այլ «---ականներից»՝ դրանով անուղղակի համաձայնելով վերջին շրջանի ռուս, ռուսահայ մանիպուլյացիների հետ, ինչպես նաև՝ տաիներ շարունակ հայ հասարակության մեջ էլ մյուս կողմից կան կասկածներ իշխանությունների մեջ օտար ու մասնավորապես ռուսական ագենտների ներդրվածության մասին, թերևս այս հայտարարությանը միս և արյուն տալու լավագույն ուղին լյուստրացիայի մասին օրենքի ընդունումն ու գործընթացն է: Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնված ՀՀ ինքնիշխանության վերականգնման հայեցակարգը ենթադրում է որոշումների ընդունման գործընթացի վրա օտար ազդեցությունների բացառում: Այսինքն, երկրի ինքնիշխանությունը երբեք վերականգնված ու կատարյալ չի լինելու: Իսկ եթե ուղղակի ամեն ինչ սահմանափակվի նման քաղաքական հայտարարություններով ու ամեն մեկը մյուսին մեղադրի կամ ակնարկի օտար ազեդցություններ ներկայացնելու մեջ, ապա, զգուշացնում եմ՝ շատ վատ տեղ կգնանք ու ամեն ինչ կվերածվի blame-game-ի՝ փոխադարձ մեղադրանքների, որովհետև այժմ էլ Փաշինյանի հակառակորդներն են նրան ու իր թիմին մեղադրում ավելի պրոռուսական լինելու մեջ, քան նախկին իշխանություններն էին: Հետևաբար, այս խնդիրը պետք է լուծվի զգույշ, նուրբ, իրավական հարթության մեջ ու ճանապարհով»:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը