Մարտի 1-ի երթը Փաշինյանի վերջին փամփուշտն է, որ կրկին օդ է կրակելու. Շարմազանով

«Ինչպես շատ հարցերում, Մարտի 1-ի բացահայտման հարցում եւս ակնհայտ դարձավ Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտությունը եւ սուտասանությունը: Նա հայտարարել էր, որ երբ իրենք գան իշխանության, կբացահայտեն  Մարտի 1-ը, ավելին հանրահավաքներից մեկ ժամանակ նա հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է: Նախկինում, երբ տեր-պետրոսյանական թիմն ամբողջությամբ ընդդիմութան դիրքերում էր, նրանք հայտարարում էին, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կոծկում են Մարտի 1-ը, հիմա տասն ամսից ավելի է, Փաշինյանն է իշխանության, հիմա ես նրան ուղիղ հարց եմ ուղղում՝ պարոն Փաշինյան, 10 զոհերի հարցով մեղադրյալներ կա՞ն, թե՞ ոչ, որտե՞ղ են նրանք»,-Henaran.am-ի  հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի բացահայտման խնդրին, ասաց ԱԺ նախկին փոխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, հարուցված քրեական գործերով որեւէ մեկի նկատմամբ 10 զոհերի մասով որեւէ մեղադրանք չի առաջադրվել: « ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, Խաչատուրովին պաշտոնանկ արին ու գործ հարուցեցին, Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարեցին, բայց ու՞ր են 10 զոհերի մեղադրյալները, այսօր մեխն էլ մուրճն էլ նրա ձեռքում է: 11 տարի շարունակ Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը  ատելություն են սերմանել հանրության շրջանում, հայտարարել, թե Հանրապետական ռեժիմը կոծկում է գործը,  նա է իշխանության ղեկին, թող բացահայտի; Բավական չէ՞ դիվիդենտներ շահել զոհերի ընտանիքների զգացմունքների վրա»,-շեշտեց ՀՀԿ խոսնակը: Էդուարդ Շարմազանովի խոսքով, այս ամենը եւս  մեկ անգամ վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը պոպուլիստական է, իսկ այսօրվա երթը Փաշինյանի վերջին փամփուշտն է, որը կրկին օդ է կրակելու: «Սա ճարահատյալ երթ է,-ասաց Շարմազանովը ու հավելեց,-պետության ղեկավարը ճառ ասող չէ՝ զանգ կախող է, ճառ ասողն ընդդիմությունն է»: Շարմազանովի խոսքով , իրականում Մարտի 1-ը Տեր-Պետրոսյանի սերմանած ատելութան ծնունդն էր. «Հիմա նույն ճանապարհով Փաշինյանն է գնում: Տեր-Պետրոսյանը հայտարարում էր՝ թաթար-մոնղոլական կլան,  հիմա Փաշինյանը հայտարարում է՝ սեւեր-սպիտակներ, հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ»,-ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով որ այն իշխանությունը, որը սեփական երկրում ու սեփական հասարակության մեջ ատելություն է սերմանում, նույն հարվածից է ընկնելու: Անդրադառնալով  Փաշինյանի մարտիմեկյան ուղերձին, նա ընդգծեց. «Գիծ կարելի է քաշել այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ, երբ Փաշինյանը եւ իր իշխանությունը դադարեցնեն քաղաքական հետապնդումները եւ նրանք, ովքեր կազմակերպել են Մարտի 1-ը, պատասխան տան: Գիծ քաշում էր մեր իշխանությունը, որը  համերաշխություն էր քարոզում, մենք համաներեցինք իրենց, մեր  խորհրդարանը համաներեց Մարտի 1-ի գործով դատապարտվածներին, այդ թվում նաեւ Փաշինյանին, բայց ինքը, գալով իշխանության, գնաց անձնական վրեժխնդրության ճանապարհով: Դատարանը Փաշինյանին կամ որեւէ մեկին չի արդարացրել, նրանք համաներվել են, մինչդեռ այսօր որեւէ դատարանի որոշում չկա, որ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, Սերժ Սարգսյանն է մեղավոր, Միքայել Հարությունյանն է մեղավոր, որ Խաչատուրովն է մեղավոր»: Էդուարդ Շարմազանովը նաեւ շեշտեց՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի գաղտնալսումները ապացուցեցին, որ այս գործը Փաշինյանի իշխանության ձեռքին դարձել է խաղաքարտ. «Փաշինյանը  խճճվել է Մարտի 1-ի ճահճի մեջ եւ ամբողջ պետությունն է տարել դեպի այդ ճահիճը, փոխանակ հաներ այդ ճահճից: Սուրբ գրքում է գրված՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Այսօր մեծագույն  խայտառակություն է, որ ՀՀ 2-րդ նախագահը շարունակում է մնալ կալանքի տակ, այդ գիծը քաշելու համար Փաշինյանը նույն կերպ, ինչպես գաղտնալսումը ցույց տվեց, պետք է զանգի Սասուն Խաչատրյանին եւ ասի՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեք»: Ստեղծված իրավիճակում, ըստ Շարմազանովի, Փաշինյանին մեկ բան է մնում՝  ներողություն խնդրել ժողովրդից ու հայտարարել, որ ինքը  սխալվել է, երբ հայտարարել է, որ Մարտի 1-ը բացահայտված է: « Ինչպես ասել եմ մայիս ամսին՝ իր աչքերի մեջ նայելով, կրկնում եմ նաեւ հիմա՝ Փաշինյանը չի կարող լինել երկրի ղեկավար, նա պետք է հեռանա, որովհետեւ պետությանն ղեկավար ոչ թրաշ պահելով են դառնում, ոչ՝ ճառ ասելով»,-եզրափակեց Շարմազանովը:

դիտվել է 144 անգամ
Լրահոս
«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am