«Ետկանչումը» հաջող տերմին չէ.Սուրեն Պապիկյսն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ,անդրադառնալով տնտեսական հեղափոխությունը մարզերից սկսելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝  կարևորեց յուրաքանչյուր անձի մասնակցությունը և աշխատանքի նկատմամբ հարգանքը։ Նրա խոսքով՝ կառավարությունն իր հերթին՝ քայլեր է ձեռնարկելու, և Հարկային օրենսգրքի փոփոխությունը դրա վառ վկայությունը կլինի, 24 մլն շրջանառություն ունեցողները կազատվեն հարկերից, արտոնյալ վարկերի միջոցով կխրախուսվեն, որ գոյանա կայացած միջին խավ։ Ուրցաձորցիների բողոքի վերաբերյալ նախարարը նշեց, որ արդար ընտրությունները յուրաքանչյուրը պետք է ընդունի ի գիտություն. «Եթե եղել են գումար բաժանելու կամ այլ չարաշահումներ, թող դիմեն իրավապահներին։ Մինչ օրս որևէ նման փաստի ես չեմ հանդիպել։ Անկախ համայնքապետը հին էր, մեկ այլ թեկնածուի մասնակցության պարագայում հաղթել է այդ անձը։ Իշխանության խնդիրն է՝ ապահովել ընտրությունների արդարությունը։ Այս պահի դրությամբ չկան փաստեր, որոնք որևէ մեկի հետագա պաշտոնավարումն անհամատեղելի կդարձնեն»։ «Այն օրը, երբ իշխանությունները կխառնվեն ընտրական պրոցեսին, չեն կարող ասել, որ ՀՀ-ում ընտրություններն ազատ ու արդար են:Ինչո՞ւ մենք մտնենք մի դաշտ, որտեղ ամեն ինչ հստակ է։ Եթե կան իրական փաստեր, թող ներկայացնեն պատկան մարմիններին, ես չեմ կարող ինձ վրա վերցնել Դատախազության լիազորոթյուններ»։ Նախարարը նշեց, որ ՊՎԾ-ն քաղաքացիների դիմումով պարտավոր էր գնալ և տեղում ծանոթանալ բարձրացված խնդիրների իրականությանը, մնացածը՝ թե ինչ արդյունքներ են արձանագրվել, դա հետագայում պատկան մարմինների խնդիրն է։ Հարցին՝ համայնքապետի ետկանչման գործընթաց կա՞, Ս.Պապիկյանը պատասխանեց, որ այդ «ետկանչումը» հաջող տերմին չէ, կարող է լինել անվստահություն հայտնելու գործընթաց։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am