Լույս իջնի մարտի 1-ի զոհերի շիրիմներին… Արմեն Աշոտյան

2008 թվականի մարտի 1-ի գիշերը հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, արտակարգ դրության որոշման հետ կապված: Ստորև ներկայացնում եմ ելույթիս տեքստը, որն արդեն գաղտնազերծված է: Այսօր՝ 11 տարի անց, առավել արդիական ընդգծված մտահոգությունները պատահականություն չեն, այլ ցավոք, պատմական ու քաղաքական օրինաչափությունների շարունակության հետևանք: Լույս իջնի մարտի 1-ի զոհերի շիրիմներին… “Հարգելի գործընկերներ, Շատ վատ եմ զգում ինձ այս բեմում։ Ոչ միայն նրա համար, որ հայտնվել եմ այստեղ ԱԺ ոչ վայել զգեստով, ոչ վայել տեսքով՝ արտակարգ իրավիճակ է, այլ նրա համար, որ կատարվեց այն, ինչի մասին խոսում էին բոլորը, ինչի մասին կանխատեսում, զգուշացնում էին բոլորը։ Բայց դա, այնուամենայնիվ, կատարվեց։ Դժվար է խոսել այն դեպքում, երբ ստիպված ես ընտրել չարյաց փոքրագույնը։ Իրականում այս ամենին օրինաչափորեն տանում էին համապատասխան ուժերը։ Ես լսում եմ ամբիոնից իմ գործընկերներից ոմանց, որոնք հիմա կոչ են անում հանդուրժողականության, սիրո։ Հարգելի պարոնայք, դուք՝ ի տարբերություն մեզ, հնարավորություն ունեիք այդ ոճով խոսել օպերայի հարթակից։ Բայց ես հիշում եմ ձեր ելույթը, անուն չեմ տալիս, հիշում եմ ձեր ելույթը, որը բացարձակապես կապ չուներ հանդուրժողականության, սիրո, քաղաքական երկխոսության հետ։ Ինչո՞ւ այդ ժամանակ չէիք խոսում այդ ամենի մասին այնտեղ, ինչո՞ւ չէիք խոսում այդ ժամանակ, ինչո՞ւ ձեր ասուլիսների եւ հարցազրույցների մեջ բացարձակ այլ գաղափարներ էիք քարոզում։ Ինչո՛ւ, ինչո՛ւ… Ի սեր Աստծո, չեմ փնտրում մեղավորներ, մանավանդ լուրջ մեղավորները, կարծում եմ, դեռ բացահայտումներն առջեւում են, բայց խնդիրներ կան, որոնք մակերեսին են։ Հանկարծ թյուր տպավորություն չստեղծվի, որ այս արտակարգ դրությունը մտցվում է կոնկրետ ինչ-որ մարդու եւ իր թիմակիցների դեմ։ Եկեք բարձրաձայնենք այն, ինչ բոլորս գոնե հոգում, սրտում գիտենք։ Սա այդ մարդու սրտով է։ Սա ա՛յն է, ինչին այդ մարդը գնում էր, սա ա՛յն է, ինչ ծրագրավորված էր, սա ա՛յն է, ինչ ակնհայտ էր հոկտեմբերի 16-ից։ Սա ա՛յդ է, սա նորություն չէ։ Դա ա՛յդ մարդու սրտով է։ Սա ա՛յդ մարդու սրտով է տեսնել, ի դեպ՝ եւ իր պատվիրատուների, ապակայունացված Հայաստան, իրար հոշոտող ՀՀ քաղաքացիներ, այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք։ Դա ա՛յդ մարդու սրտով է, ցավոք։ Բայց ես պատրաստ եմ կողմ դնել իմ սուբյեկտիվ վերաբերմունքն իր եւ իր թիմի նկատմամբ։ Եվ գուցե խնդրենք իրեն, չէ՞ որ այդ մարդիկ, որոնք հիմա Երեւանի կենտրոնում անում են այն, ինչ բոլորս ընդմիջմանն ասեկոսեներով եւ հեռախոսազանգերով փորձում էինք պարզել, կներեք բառիս համար, եւ այդ մարդիկ թող ներեն, աճեցրած եւ վարժված մարդիկ են։ Գուցե ի՞նքը կարողանա վերջապես սթափվել եւ հասկանալ, որ ինքը պատասխանատու է, նախեւառաջ, այդ մարդկանց առջեւ, որոնց ամիսներ շարունակ ներմուծել է լեղի, թույն, ատելություն եւ, ցավոք սրտի, որեւէ մեկը չկարողացավ այդ ամենի դեմն առնել։ Ես կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, համենայնդեպս, հայերի սրտով չէ, ՀՀ քաղաքացիների սրտով չէ։ Չեք գտնի մեկ մարդ այս կամ այն ճամբարից, որն ասի, որ լա՛վ է, որ այդպես է։ Սակայն խնդիրը գնաց, գնացքը շարժվել է, եւ մենք ստիպված ենք ոչ թե ընդառաջ գնալ այդ գնացքին, այլ վազել այդ գնացքի հետեւից։ Այլընտրանք, ցավոք սրտի, ես ինքս՝ որպես քաղաքացի, չեմ տեսնում։ Ինչո՞ւ չենք բարձրաձայնում։ Ես, ճիշտն ասած, մտածում էի խոսել այդ խնդրի մասին, թե՝ չխոսել, բայց, կարծում եմ, ճիշտը խոսելն է։ Ինչո՞ւ չենք ասում, որ ակնհայտ հայաստանյան իրադարձության մեջ կան որոշակի արտաքին ուժերի հետք։ Ինչո՞ւ չենք դրա մասին խոսում։ Ինչո՞ւ չենք խոսում, որ այդ ուժերը պատռել են վերջին մի շաբաթվա մեջ իրենց դիմակները։ Ինչո՞ւ դրա մասին չենք խոսում։ Ինչո՞ւ չենք խոսում, որ համապատասխան պետական կառույցից ֆինանսավորվող մի շարք, այսպես կոչված, հասարակական, այսպես կոչված, հայաստանյան կազմակերպություններ ինչ-որ անհասկանալի քաղաքական շեշտադրումներով նամակ են անում միջազգային տրանսնացիոնալ հասարակական կազմակերպություններ։ Որտեղի՞ց է գալիս «Սորոսի», «Տրանսպերենս» ինթերնեյշնելի, իրենց կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ՀԿ-ների, այսպես ասած, պոչը, ականջները ո՞ւմ են երեւում։ Ինչո՞ւ դրա մասին չենք խոսել այսքան ժամանակ։ Ինչո՞ւ չենք խոսում այն մասին, որ գաղտնիք չէ որեւէ մեկիդ համար, որ այն թիմում աշխատում են արտասահմանյան քաղաքական տեխնոլոգներ։ Ինչո՞ւ չենք խոսում, որ մեր ժողովուրդը դարձել է ինչ-որ մեկի համար փորձադաշտ քաղաքական տեխնոլոգիաների կիրառման, կներեք բառիս համար, զոմբիացման ինֆորմացիոն եւ այլ տեսակի տոտալիտար վերահսկման։ Ինչո՞ւ չի խոսվում դրա մասին։ Ինչո՞ւ չենք փորձել ժամանակին կանխել այդ մարդկանց մուտքը, ինչո՞ւ չենք փորձել հետո, երբ իրենք եկել են, փորձել բացահայտել այդ ապօրինությունները եւ վտարել Հայաստանից։ Ես կարծում եմ, որ կարելի էր անգամ մտածել որոշ DIP միսիաների ներկայացուցիչներին պերսոնալ նոնգրատակարգավիճակը տալու համար։ Դա ակնհայտ է։ Դա ակնհայտ է, որ Հայաստանում մեծերը խաղ են խաղում մեր հաշվին, մեր ժողովրդի հաշվին, մեր արյան հաշվին, մեր բարեկամների, ընկերների, հարազատների եւ ուղղակի պատահական անցորդների կյանքի հաշվին։ Խաղ են խաղում։ Արդյո՞ք սա՛ չէ սթափեցման ժամանակը, որը բոլորս փորձել ենք որսալ ու այդ պահը բաց չթողնել։ Ասում են՝ հին հռոմեացիները ցանկացած դատավարություն, թեպետ այսօրվանից դա այդպիսին չէ, սկսում էին՝ ո՞ւմ է դա ձեռնտու։ Վստահ եմ, որ որեւէ մեկին մեր երկրում դա ձեռնտու չէ։ Ում դա ձեռնտու է, ես դասում եմ երկրից դուրս։ Ես նորից եմ կրկնում այն, ինչ ասացի այս 7 րոպեների ընթացքում։ Ես ինքս եմ խնդրում այդ մարդուն, ով հրահրել է այս ամենը, ելույթ ունենալ եւ հետ քաշել իր մարդկանց, ովքեր, ցավոք, միայն իրեն են այլեւս լսում։ Դա միակ տարբերակն է խուսափել բոլոր այն զավեշտալի սցենարներից, այն արյունախում, արյունալի սցենարներից, որ յուրաքանչյուրս մեր երեւակայության մեջ գծում եւ փորձում ենք հասկանալ։ Շնորհակալություն։” Արմեն Աշոտյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am