Երբ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները
Կրեմլում չգիտեն՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կհանդիպե՞ն, թե՞ ոչ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դե, ես դեռ չեմ կարող պատասխանել, քանի որ դեռ ինչ-որ համաձայնեցված համատեղ միջոցառումներ չկան: Ու, անկասկած, դուք գիտեք, որ բարձր մակարդակի հանդիպումներին նախորդում է շատ լարված աշխատանք աշխատանքային մակարդակով, ավելի ծանր՝ փորձագիտական մակարդակով, քանի որ ցանկացած բարձր մակարդակի հանդիպում պետք է լավ նախապատրաստված լինի: Փորձագիտական մակարդակով աշխատանքը, գիտեք, որ հիմա շատ ակտիվ է ընթանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով նման հանդիպման հավանականության մասին հարցին:
