«Գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, Հայաստանի անկախության, ազատության ու զարգացման համար կռիվ եմ տալու. թող անգամ երազում չպատկերացնեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ հայտարարեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը: Անդրադառնալով ծառայության պաշտոնյաների վերջին ձերբակալություններին՝ Սանասարյանն ասաց՝ անկախ նրանից՝ ով կլինի այդ պետական ծառայողը, օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն: «Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ-ի օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են: Էդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի»,- ասաց Սանասարյանը՝ անդրադառնալով վերջինների դեմ առաջադրված մեղադրանքներին: Դավիթ Սանասարյանը ճեպազրույցի ժամանակ կոչ արեց ԱԱԾ-ի իր գործընկերներին, որպեսզի վերջինները նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը: «Մուտիլովկաների դեմքով, մուտլովկաներով հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաները»,- ասաց Սանասարյանը:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը