Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին iravaban.net-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից:
Մեղադրանքն առաջադրված է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գործը դատարան հասնելու և մեղադրական դատավճռի դեպքում Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
ԱԱԾ-ի պատասխանում կա նաև հետաքրքիր մի հատված. «Քննության ընթացքում, 2019թ. հունվար ամսին, Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով պետությանը նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար՝ Հայրենիքի համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով»:
Այս պատասխանը մի շարք հարցեր է առաջ բերում, օրինակ, ի՞նչ կապ ունի հարուցված քրեական գործն ու Ալեքսանդր Սարգսյանի ինքնակամ նվիրատվությունը, ի՞նչ նպատ ունի հենց քննության ընթացքում նման խոշոր նվիրատվությունը և այլն: Այս հարցերի վերաբերյալ արդեն իսկ պատկան մարմիններին, այդ թվում և ԱԱԾ-ին հարցումներ ուղղել ենք և դրանք ստանալուն պես կներկայացնենք:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը