Ցավոք, այսօրվա Հայաստանում էլ կան իրավունքների ոտնահարումների, ապօրինությունների դեպքեր, բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է 100 տոկոսով վստահ լինի, որ կառավարությունը ոչ թե դրանց հովանավորն է, այլ՝ հակառակորդը, 2008թ. Մարտի 1-ի դեպքերի առիթով այսօրվա իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է 100 տոկոսով վստահ լինի, որ կառավարությունը, վարչապետը, որևէ ապօրինության ոչ թե հովանավորն է կամ համակարգողը, այլ՝ հակառակորդը ու հակոտնյան։ Ապօրինությունների, իրավունքների ոտնահարումների, չարաշահումների դեմ պայքարում, իշխանության վերնախավի կողմից թույլ տրված հանցագործությունների բացահայտման գործում մենք հաղթելու ենք անխուսափելիորեն, որովհետև ժողովուրդն ու կառավարությունը միասնական են, իսկ այսպիսի միասնությունն անպարտելի են ու աներեր», - ասաց Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով քաղաքացիներին մասնակցել այսօր ժամը 18։30-ին Երևանի Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան երթին։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը