Երևանի ավագանու անդամը կիսվել է կիսամերկ լուսանկարով

Երևանի ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ձմեռվա վերջին օրը ցրտին կարճաթև զբոսնելու փորձով և տպավորություններով։ Նա մասնավորապես գրել է․ «Նախ, ամենահաճախ տրվող հարցը` «չես մրսու՞մ էս ցրտին կարճաթևով»։ Հակառակ մի հարց` իսկ ի՞նչ է առհասարակ մրսելը։ Մրսելը ազդակ է ուղեղին, որ մարմինը դիսկոմֆորտ է ապրում և ուզում է շրջապատված լինել մարմնի ջերմաստիճանին մոտ ջերմաստիճանով։ Թեև մարմինը ցրտից դիսկոմֆորտ է ապրում, այն ունակ է շատ ավելիին քան թվում է։ Կարելի է աստճանաբար ընդլայնել կոմֆորտի սահմանները և այդպիսով կոփվել։ Ինքս մրսկան եմ։ Եթե սենյակում 23ºից ցածր է լինում, նստած պայմաններում վերջույթներս սկսում են սառել։ Ոգեշնչվել եմ մի տեսանյութից, որը տեղադրում եմ մեկնաբանություններում։ Սկսեցի կարճաթևով դուրս գալ սկզբից մի քանի րոպեով։ Առաջին զգացողությունները սուր են, թվում է, թե հեսա կմահանաս։ Բայց հետո սկսում ես խորը շունչ քաշել, չմտածել ցրտի մասին ու թողնում ես, որ մարմինը ինքնապաշտպանվի։ Մի քանի րոպե անց ադրենալինդ բարձրանում է ու զգում ես, որ մարմնիդ մեջ արյունը եռում է, կարծես թե կրակ է երակներովդ հոսում։ (father of dragons, you know?) Ամենակարևորը աստիճանաբար անելն է, շարժվելը և խորը շնչելը։ Սկզբից կարճ ճանապարհով` մի քանի անգամ թեթև հագնված խանութ գնալ (5 րոպե)։ Հետո մի քանի խաչմերուկ տենց քայլել(10 րոպե)։ Հետո մի քանի կանգառ քայլել (20 րոպե)։ Հետո արդեն սովորական բան է դառնում, երբեմն էլ ուզում ես դուրս գալ ցրտին, մարմնիդ ամեն միլիմետրը զգալ ու թարմանալ։ Երկու շաբաթ առաջ արշավ էի գնացել։ Իհարկե ուզեցի «էքսպերիմենտս» այնտեղ շարունակել։ Հենց մեքենայից իջանք, նայեցի ժամին, որ հաշվեմ, թե քանի րոպե կդիմանամ կարճաթևով։ Անցավ կես ժամ, մեկ ժամ, երկու ժամ, դեռ նույն զգացողություններն էին։ Վերջը 6-ժամանոց արշավը ամբողջությամբ այդպես քայլեցի։ Օդի ջերմաստիճանը 0º էր, որոշ տեղերում` ուժեղ քամի։ Քայլելուց մեկ մեկ գժություն էի անում, ձյունը քսում բաց ձեռքերիս։ Վերջում անասելի շատ էներգիայով էի լցված։ Կհարցնեք` կարճաթևով զբոսնելու այս երկու ամիսներին չե՞մ հիվանդացել։ Չէ։ Հակառակը, ավելի առողջ եմ ինձ զգում քան երբևէ։ Մեկ մեկ առավոտյան որ կոկորդս ցավում է, 10 րոպե ցրտին քայլում եմ, անցնում է։ Առհասարակ էնքան մրսկան մարդ եմ, որ թեթև միջանցիկ քամուց կարող եմ հիվանդանալ։ Եթե տաք եմ հագնված ու վիզս բաց է, նորից` կարող եմ հիվանդանալ։ Բայց երբ ամբողջովին եմ ցրտի ազդեցության տակ, ոչ մի բան չի լինում։ Սենց բաներ։ Խորհուրդ եմ տալիս փորձել միայն էքստրիմի սիրահարներին` զգուշությամբ ու պատասխանատվությամբ։ Եվ նորից, ամենակարևոր կանոնները` ցրտին տրվել աստիճանաբար, շարժվել և խորը շնչել։ Առողջություն բոլորիս»

դիտվել է 103 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները «Սադրանքներից մի՛ խոսեք, Հայաստանը ծնկի եք բերել. Իրինա Յոլյանը լռեցրեց Արայիկ Հարությունյանին» (video) Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀՀ ղեկավարությանը Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Նորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը Իշխանությունը 8 մլրդ դոլար պարտք է վերցրել, բայց Գյումրիում մեկ նոր շենք չի կառուցել. Մանուկյան (video) Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Ղազինյանը ԱԺ ամբիոնից ձայնագրություն միացրեց․ ձեր ներսում որոշում կայացրեք․ Ղազինյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս 2 բնակավայրի նկատմամբ Գործող իշխանության համար քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am