Ռուբեն Հայրապետյանը և Վահե Հակոբյանը Արցախում են
Ինչպես Արցախից հայտնում է hayeli.am-ի թղթակիցը, այս պահին Արցախում են գտնվում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Մեր թղթակցի հաղորդմամբ՝ Ռուբեն Հայրապետյանը զինվորներին փոխանցել է մեծ քանակի սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ:
