Երկու կողմն էլ պարտվեց.  hraparak.am

Երեկ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չհաստատեց ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման օրակարգը՝ չնայած որ խորհրդի «կառավարական» մասը փորձում էր ամեն կերպ օրակարգը անցկացնել։ Նախ առանձին-առանձին մերժվեցին ռեկտորի հարցն ու բուհի վիճակին վերաբերող հարցերը, ապա առաջարկվեց «խնդիրը վերջանականապես լուծելու համար» ևս մեկ անգամ  նույն հարցերը փաթեթային եղանակով դնել քվեարկության, որը նույնպես մերժվեց։ Նիստը հետաձգվեց։ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի համար, ով նույնպես խորհրդի անդամ է,  տարօրինակ է խորհրդի անդամների այդ առաջարկը, նա վստահ է, որ խորհրդի ուսանող անդամների արտահայտած դիրքորոշումը օբյեկտիվ է ու ճշմարիտ․ «Ինձ համար տարօրինակ էր, որ նախ փուլային, ապա փաթեթային քննարկեցին։ Եթե հարցը դրվել է քվեարկության ու արդեն քվեարկությամբ որոշվել է՝ ընդուվում է, թե ոչ, ուրեմն 2-րդ անգամ դրա նպատակը ո՞րն է։ Որ 2-րդ անգամ էլ դրեցին, չընդունվեց, դրա համար ես այդ թեմայի շուրջ  չծավալվեցի։ - Նիստի ժամանակ Դուք ասացիք, որ տպավորություն է, որ ամեն կերպ ցանկանում են ռեկտորին անվստահություն հայտնելու  օրակարգը ընդունել, մինչդեռ համալսարանի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ օրակարգը նույնպես չընդունվեց։ Ի՞նչ եք կարծում, դա նշանակո՞ւմ է, որ այդ պահի դրությամբ համալսարանի խնդիրների վերաբերյալ քննարկումները 3-րդական տեղում էին, և առաջնային խնդիրը ռեկտորին հեռացնելն էր։ - Այո, կարող ենք այդպիսի ենթադրություններ անել։ Երբ որ ռեկտորին անվստահության հարցն էին քվեարկում, այդ ժամանակ հիմնականում համալսարանական կողմը ներկայացնող հոգաբարձուների խորհրդի անդամները դեմ քվեարկեցին, բայց երբ որ քննարկվում էր հարցի մյուս կողմը, որ պետք է մշակել համապատասխան մեխանիզմներ, որոնք բուհը դուրս կբերեն ստեղծված փակուղուց, այդ ժամանակ արդեն տեղերով փոխվեցին․ համալսարանական մասը կողմ էր քվեարկում, իսկ կառավարության մասը դեմ էր քվեարկում ։ Ես չեմ սիրում ենթադրությունների վրա հիմնված ինչ-որ հայտարարություններ անել, որոնք ինչ-որ չափով քաղաքական բնույթ են կրում նաև, որովհետև նախ կարգավիճակս քաղաքական կարգավիճակ չէ, հետո էլ իմաստ չեմ տեսնում քաղաքական հայտարարություններ անելու, քաղաքական որակավորումներ տալու։ Ինձ համար առաջնայինը բուհի շահն է եղել, ու ես կարծում եմ, որ ընդհանուր այս ամեն ինչի մեջ հաղթող կամ պարտվող կողմեր չեն նկատվում, ինձ համար 2 կողմն էլ պարտվեց, որովհետև արդյունքում այս հարցում համալսարանը շահած դուրս չեկավ։ Մեր հիմնական նպատակը նախ բուհի ինքնավարությունը պահելն էր։ Եթե բուհը ունի ակադեմիական ազատություն, ապա դա պետք է կիրառի, դա չպետք է ուղղակի լինի թղթի վրա գրված  ինչ-որ ֆրազաներ լինեն, որոնց վրա ուշադրություն չեն դարձնում, այլ երբ որ պետք է օգտագործում են, դրանք պետք է պահպանվեն, դա է մեր սկզբունքը։ Իսկ երկրորդը այն է, որ եթե մենք ինչ-որ որոշում ենք կայացնում , ապա դա պետք է լինի իրավական հիմքերի վրա հիմնված, իսկ Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հարցը օրակարգ մտցնելու որևէ իրավական հիմք ես չէի տեսնում։ Ոչ թե Արամ Սիմոնյանի, այլ ցանկացած ռեկտորի, սա այն հարցն է, որ ոչ թե ռեկտորի անձին է վերաբերվում, այլ երևույթին։ Ցանկացած պաշտոնյա կարող է նման մեխանիզմով ու հիմնավորումներով ցանկացած ռեկտորի հեռացնել, որը իմ կարծիքով ճիշտ չէ և կարող է նախադեպ հանդիսանալ՝ հետագայում պետական շահի դեմ ծառայեցնելու համար։ - Թերսև, ամենակուռ դիրքորոշւմն ուսանողներինն էր․ բոլորը կամ կողմ կամ դեմ էին քվեարկում, դուք նախորոք հանդիպել և համաձայնեցրե՞լ էիք։ - Ես բազմից ասել եմ՝ այնտեղ առաջադրված անդամները ուսանողներ են։ Ճիշտ է՝ նրանց առաջադրում է ներկայացուցչական կոլեգիալ մարմինը՝ ուսանողական խորհրդի նախագահությունը, բայց այնտեղ լիազորված անձինք ազատ են իրենց որոշումներն արտահայտելու։ Ցանկացած որոշում մենք քննարկում ենք ուսանողության հետ։ Ուսանողության մեջ եղել են տարբեր կարծիքներ, ես չեմ ասում, որ այն կարծիքը, որը մենք արտահայտեցինք, ուսանողության միաձայն կարծիքն էր, բայց դա այն կարծիքն էր, որը արդար էր, ճշմարտությունն էր։ Միշտ չէ, որ ընդհանուրի գնահատականը արդար է լինում, բայց երբ որ օբյեկտիվ ճշմարտության վրա ես քո քայլերն անում․․․, ես կարծում եմ, որ սկզբունքային պետք է գտնվել։ Այսինքն՝ ոչ թե մենք սուբյեկտիվ մոտեցումներով ենք առաջնորդվել, այլ ընդհանուր շահով ենք առաջնորդվել։ Համալսարանի ուսանողությունը այսօր շատ պառակտված վիճակում է, որ ոչ միշտ է, որ ուսանողությունը բուհի շահով է առաջնորդվում, ուսանողներ կան, որ առաջնորդվում են նաև քաղաքական շահով։ Երբ ուսանողները հանդես են գալիս ընդհանուր ուսանողության անունից, հայտնվում են մի իրավիճակում, որը շատ բարդ է։ Շատ բարդ է կողմնորոշվել, դու չես կարող առաջնորդվել այն ուսանողների առաջարկներով, որոնց առաջարկները, կոպիտ ասած, այլ շահեր են հետապնդում։ Դրա համար մենք փորձեցինք հնարավորինս անաչառությամբ առաջնորդվել և գործել բուհի շահերից ելնելով։ -  Նիստը հետաձգվեց։ Ենթադրվում է, որ այս օրակարգով նիստեր էլի կլինեն։ Ի՞նչ եք պատրաստվում անել։ - Այնպես չէ, որ ես իմ հետագա գործունեությունը պետք է ուղղեմ հետագայում նման օրակարգով նիստերի կասեցմանը։ Ես այդպիսի տրամադրություն չունեմ, որովհետև այդպիսի առաջնահերթության հարցեր չկան։ Պետք է հասկանաք, թե օրակարգը ինչու չհաստատվեց, այն ոչ թե օդից չհաստատվեց, այլ օրակարգում ներառված հարցի համար չհաստատվեց, ու այնպես չէ, որ եթե այդ օրակարգը հաստատվեր, ապա հարցին նույնպես կողմ կքվեարկեին։ Ըստ կարգի հարցը օրակարգում ներառվում է ներկաների 50+1 ձայներով, իսկ լիազորությունների դադարեցման համար պետք է լիներ ընդհանուր ցուցակի կեսից ավելիով։ Լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ էր 17 ձայն, իսկ օրակարգը հաստատելու համար՝ 16 ձայն։ Այսինքն՝ եթե նրանք օրակարգը 16 ձայնով չկարողացան հաստատել, ապա չէին կարող լիազորությունների դադարեցման հարցը քվեարկել։ Հարցազրույցը hraparak.am-ի

դիտվել է 92 անգամ
Լրահոս
«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am