«Հրապարակ» գրում է. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում Կոտայքի մարզի նորընտիր պատգամավորները հայտարարագրել են իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքն ու եկամուտները:
Այսպես՝ Վաղարշակ Հակոբյանը հայտարարագրել է TOYOTA CAMRY 2.4 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, նրա եկամուտները կազմում են՝ 6մլն.ՀՀ դրամ, 6500 ԱՄՆ դոլար եւ 900 եվրո: Աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ կազմում են՝ 780 հազար ՀՀ դրամ:
Վահե Հովհաննիսյանը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը, 2 հողամաս, 1 բնակարան, 2 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց NISSAN X-TRAIL 2.0 եւ MERCEDES-BENZ E 240 : Հովհաննիսյանի եկամուտները կազմում են 4մլն. 800 հազար ՀՀ դրամ, 13 ԱՄՆ դոլար, 800 եվրո: Աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 260.741 ՀՀ դրամ:
Լիլիթ Ստեփանյանը հայտարարագրել է 250 հազար ՀՀ դրամ, իսկ աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ կազմում են 155.801 ՀՀ դրամ: Լիլիթ Ստեփանյանի անունով որեւէ գույք գրանցված չկա:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը