Փաշինյանը կարող է մի օր վեր կենալ,ասել՝ ես էլ չեմ աշխատում,հոգնել եմ,հրաժարական եմ տալիս.Պարույր Հայրիկյան
Հարցազրույց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ:/Մաս 2-րդ/ -Առաջին օրվանից կան մարդիկ,ովքեր առաջարկներ են անում,պատրաստ են աջակցել, բայց տեսնում ենք,որ այս իշխանությունը դրան ընդառաջ չի գնում ,ասում են ունեն իրենց թիմը,այդ թիմով գնացին խորհրդարան: -Թիմը երբ՞ ձևավորվեց:Կարճ ժամանակում թիմ չի ձևավորվում:Սա էլ է իր դժբախտություններից մեկը:Նրանք միայն փորձանք կարող են բերել: -Առաջարկվեց և թիմի կողմից էլ , ԱԺ նախագահն էլ մերժեցին առաջին նախագահի առաջարկը ,ինչու այս ամեննը տեղի ունեցավ:Չ՞է որ ասում են հոգեզավակն են,գործելաոճի նմանություններ կան,Արցախի հարցով էլ նմանության եզրեր կան: -Լևոն Տեր-Պետրոսյանի սխալների մասին խոսում ենք,բայց չմոռանանք ,որ նա փորձառու գործիչ է՝իր լավ կամ վատ փորձով: Նա 1998 թվականի մասնավոր հանդիպման ժամանակ,ինձ ասաց,որ հիշում ես,դու որ ասում էիր մեզ նախագահ պետք չի , ընտրովի վարչապետն հերիք է,կամ ընտրովի նախագահ ու վարչապետ պետք չի,ես կարծում էի,որ դա սխալ բան է,հիմա կարծում եմ,որ դա ճիշտ է:Ինչն է ինձ վրդովվեցնում.դու այն ժամանակ՝1998 –ին, ինձ ասել ես,որ մաքուր նախագահական համակարգը ճիշտ է:Օրինակ բերեց,այսօրվա Արմեն Սարգսյանի օրինակը,ասաց,որ Արմեն Սարգսյանը առողջական խնդիրների պատճառով գնաց,ասում էր ես կատարում էի նաև վարչապետի պարտականությունները,տեսա,որ հնարավոր է ,շատ հեշտ է: Այդ բոլորը ինքը տեսել և զգացել է և ինքն է այն մարդը,որ այսօր պետք է ասեր Հայրիկյանի առաջարկած նախագիծը ճիշտ է: -Հնարավոր էր,թող գնային այդ փոփոխության,այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին հրավիրեին բերեին… -Դա արդեն հետո էր,ես 1998 թվականի մասին եմ ասում,Ռոբերտը այդ ժամանակ արդեն վարչապետ էր: -Այդ երբ՞ հասցրեց հասկանալ,նա հրաժարվեց գնաց,Քոչարյանին կանչեցին բերեցին: -Ոչ, 1998 թվականին հրաժարական տալուց առաջ Քոչրայանը արդեն հրավիրված էր Հայաստան,Արմեն Սարգսյանին փոխարինելու,մինչև Քոչարյանի գալը ինքը թեկուզ մեկ ամիս վարչապետի պարտականություններն էլ էր կատարում: Սերժ Սարգսյանը ասաց,բայց պարոն նախագահ ,բայց դժվար չի լինի,ինքն ասաց,չէ ինչ դժվար,նախարարներ կան, զեկուցում են:Եթե դու ժամանակին հասկացել ես,որ ավելորդ բեռ է,այն էլ մեր ազգի համար:Հսկա Ամերիկան մեկ նախագահ ունի և մեկ փոխնախագահ,մենք պետք է մի հատ նախագահ ունենանք իր աշխատակազմով,մի հատ վարչապետ իր աշխատակազմով… -Ինչու՞ հիմա Նիկոլ Փաշինյանը չի գնում դրան: -Գուցե գիտակցական մակարդակը չի հերիքում, գուցե տերերը թույլ չեն տալիս, այս խայտառակ/տերեր չասեմ,մի քիչ սիրուն չի,չեմ ուզում անհիմն վիրավորել/ համակարգը ամենավատ բանն է,որ կարող է հայ ժողովրդի համար լինել: -Բոլոր լիազորությունները իր ձեռքում է,ԱԺ-ն իրենն է 80 տոկոսով… -Կոմունիստների մոտ Ազգային ժողովը 100 տոկոսով էր իրենցը, հասկացող մարդը գիտի,որ դա ոչինչ չի տալիս,Նիկոլից առաջ հանրապետականների ձեռքին էր: -Ամեն ինչն էր հանրապետականներինը: -Դա ոչինչ չի տալիս:Ինչպես են ասում.ավելի լավ է ես Աստծո հետ լինեմ ամբողջ աշխարհին դեմ, քան ամբողջ աշխարհի հետ լինեմ՝Աստծո դեմ: -Ձեր կարիքը Մարտի 1-ի գործի վերաբերյալ, գիտենք թիմի մոտեցումը,գիտենք Լևոն Տեր-պետրոսյանի մոտեցումը,որ այսօր էլ առանցքում է Նիկոլ Փաշինյանի համար ,ինչ՞ եք մտածում այս հարցի մասին:Արցախի հարցում մեզ հայտնի էր Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը, չնայած դուք ասացիք՝ միայն պատճառը դա չէր:Մեզ հայտնի է Լևոն Տեր Պետրոսյանի մոտեցումը Ռոբերտ Քոչարյանի/չնայած ինքն էր հրավիրել/,անձի նկատմամբ,հիմա մենք տեսնում ենք այս իշխանության մոտեցումը:Եթե գրքին ծանոթ եք,այնտեղ Ռոբերտ Քոչարյանն ասում է ,ինչն է հետաքրքիր , երբ արդեն եկել աշխատում էի, Լևոն Տեր-Պետրոսյանը իր գրքույկը հանեց և այնտեղ նշված էր, այսինչ թվականին Ռոբերտ Քոչարյանը ինձ վիրավորեց,իմ ասածը չարեց, հաջորդ թվականին այսինչ հարցով կրկին ինչ-որ մերժում:Պարզ էր ,որ ինչ-որ հարցեր կային կուտակված:Այս հարցերում նմանություն կա,թե ոչ,թե Նիկոլ Փաշինյանը վարում է ինքնուրույն քաղաքականություն: -Հայաստանը ոչ Տեր-Պետրոսյանի,ոչ Քոչարյանի,ոչ էլ Սերժ Սարգսյանի ժամանակ չի ունեցել հստակ դիրքորոշում Արցախի հարցի վերաբերյալ:1990 թվականին ,Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ,Արցախը մասնակցեց Հայաստանի ընտրություններին ,դա մեծագույն ձեռքբերում էր,նույն Լևոն Տեր-Պետրոսյանը արգելեց նույն Արցախի ժողովրդին մասնակցել Հայաստանի նախ հանրաքվեին,հետո 1995 թվականի ընտրություններին: Տեսնում եք,որ հեղհեղուկ մոտեցում է:Այսօր Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից ազդարարում էր,որ ես բանակցային գործընթացներում անպայման պետք է տեսնեմ Արցախի կողմին ,դրա միակ ճանապարհն այն էր,որ նա ասեր մենք հեղափոխություն ենք արել և քանի որ Արցախը ինքնուրույն միավոր է ,մենք պատրաստ ենք Արցախին ընդունել Հայաստանի կազմում,մեծ ուրախությամբ,դա մեր ժողովրդի երազն է,լինել միասնական պետություն,ինչպես օրինակ Գերմանիան է,բայց մենք չենք մասնակցում,Արցախի հետ բանացեք,սակայն եթե Արցախին վտանգ սպառնա,մենք մեր պարտքն ենք համարում հանդես գալ որպես Արցախի երաշխավոր:Ուրիշ տարբերակներ էլ կան, կա հայկական հարց,այդ հարցը մերը չի,մենք չենք բարձրացրել,միջազգային հանրությունը,Ազգերի լիգան է այդ հարցը բարձրացրել, սահմանների հարցն էլ է լուծված :Հետո շարունակությունը,եթե դու ասում ես,ես չեմ մասնակցելու այդ բանակցություններին,կամ չեմ մասնակցի առանց Արցախի,ու մասնակցում ես,ուրեմն նույն գիծն ես շարունակում: -Երեք նախագահների՞,թե՞ կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանի գիծը: -Նույն հեղհեղուկ ,անկայուն գիծը:Մեզ ներկայացնում են Արցախի հարցը որպես երկու հակամարտող սկզբունքների մի միջավայր,ազգային ինքնորոշման և սահմանների անձեռնմխելիության սկզբունքը,այդտեղ մի մեծ սուտ կա՝միջազգային իրավունքում սահմանների անձեռնմխելոիության սկզբունք գոյություն չունի: -Այսինքն այս հարցում դուք նմանություն տեսնո՞ւմ եք: -Այո,այդ հարցում կա: -Իսկ Մարտի 1-ի գործով ի՞նչ տեղի է ունենում,ուզում եմ իմանալ ձեր կարծիքը:Հայտնի է ,որ ՄԻԵԴ-ը մերժել է 2012 –ին Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած բողոքը այն մասով ,որ հակասահմանադրական քայլեր են եղել:Այն ինչ որ հիմա նրանք անում են, 2018-ին միջազգային բարձր ատյանի կողմից մերժվել է: -Մարտի 1-ի գործը ինձ ավելի շատ հիշեցնում է հռոմեական կասրերի,գլադիատորների մարտերը,պետք չէր այդպես:Մարտի 1-ի գործը սկսվեց,Ռոբերտ Քոչարյանը ,մյուսները հարցաքննության են ենթական,տարեք դատարանում քննեք,բայց բռնել,բացթողնել ,նորից ու դա երևույթ դարձել,հետո գաղտնալսումներով որոշ բացահայտումներ,առողջ տրամադրություններ չեն ստեղծում ինձ մոտ:Կողմ եմ,որ մարտի 1-ի գործը քննվի,բայց երբ տեսնում ես,որ դա հանգեցնում է նրան,որ անպայման նա պետք է բանտում լինի,դա ինձ համար անընդունելի է: Չէ որ մեզ համար անպայման այդ մարդուն բանտ տանելը կարևոր չի: -Ինչու անպայման գիծը բոլորովին այլ էր՝մերժիր այսինչին,բայց հիմա փոխվել է ՝մերժել,փակել մեկ ուրիշին ,ինչո՞ւ: -Դա ինձ մոտ ներկայացման տպավորություն է թողնում:Դատավարություն արեք,թող դատարանը քննի:Այլ բան,որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ լիներ մի փաստ ,որ ինքը քննության վրա փորձել է…հիշում եմ իր ելույթներում /կրկնեմ Ռոբերտ Քոչարյանին դեռ այն ժամանակ ,երբ բոլորը հիացած էին,բաց նամակ էի գրել,որ դու պատմությանը պետք է ներկայանաս որպես բացասական կերպար/,, իր բոլոր հարցազրույցներում ասում էր, ես այս այս բաները չեմ ասում,որ քննությանը հանկարծ չխանգարեմ:Հիմա այդ մարդուն դու տանում ես բանտ,պիտի մի բան լինի չէ:Գրավի դիմաց չես արձակում,պիտի ինքը խանգարեր նախաքննությանը,չի խանգարել,ինչի ես տանում բանտ: -Ինչու՞: -Որպեսզի այդ տպավորությունը պահպանի ,որ ես հետևաողականորեն աշխատում եմ: -Աշխատո՞ւմ է ձեր կարծիքով այդ տպավորությոնը հանրության վրա: -Ինչ-որ պահի աշխատում էր,հիմա մեն ինչ սկսել է հակառակը ընթանալ,ես դրա համար այնքան էլ ուրախ չեմ,որովհետև Նիկոլ Փաշինյանը կարող է մի օր վեր կենալ,ասել ես է՝լ չեմ աշխատում,հոգնել եմ,հրաժարական եմ տալիս: -Ինչի՞ց ունեք այդ տպավորությունը: -Ես իրեն գիտեմ,ես տեսա,թե Սասնա ծռերի ժամանակ ինքն իրեն ինչպես պահեց, երկու հոգի այնտեղից ասել էին քցեք Նիկոլին աղբանոց:Հետո ինչ՞ ասում են,ինչ-որ մարդիկ բան են ասում, հո դու իրենց համար չէիր անում,դու անում էիր,որ արյունահեղություն չլիներ:Իմ հասցեին էլ հարյուր բան ասացին,հարյուր պրովակատորներ:Իմ նպատակն այն էր,որ լրացուցիչ արյունահեղություն չլիներ,բայց ինքը նահանջեց,այսինքն ինքը իսկապես հախուռն դրսևորումների ընդունակ է,բայց նաև շատ արագ հուսահատվելու: -Իշխանությոնը շատ արագ մարդկանց փոխում է: -Այո համաձայն եմ,բայց այդ նույն իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանին ստիպեց մտածել իր մասին:Եթե ինձ չեն ընդունում որպես նախագահ,ավելի լավ է ես հրաժարական տամ սիրուն առիթով՝Արցախի հետ կապված:Նիկոլ Փաշինյան,եթե սիրում ես հայ ժողովրդին,եթե պատասխանատվության զգացում ունես, հիմիկվանից նախապատրաստիր այս խորհրդարանական համակագի պայմաններում քո հեռանալու դեպքում բարեկեցիր զարգանալու պլանը: -Այդ պարագայում հնարավո՞ր են ցնցումներ: -Պետք է պայթի այդ իրենց պառլամենտական մեծամասնությունը ,այնտեղ կախվածության մեջ ահագին մարդիկ կան տարբեր լծակներով,հիմնի մասին անկնկալ խոսեցին,հազար ու մի բան եղավ: -Հիմնի մասին խոսենք,քանի որ այդ թեման այնքան կեղծ օրակարգ էր,երբ խոսվում էր պարգևավճաների մասին,այս խելոքներին էլ թվաց,թե հիմնի թեման նետելով հրապարակ,հանրությունը կսկսի հին և նոր հիմնը երգել,և պարգևավճաների թեման կմոռացվի: -Դա երկար թեմա է:Ես միակ մարդն եմ,ով հիմնի տարբերակների հեղինակ է,ես չեմ առաջարկել,Գուրգեն Արսենյանն է առաջարկել,մյուսները:Երկու տարբերակ կա,բայց կա կառավարության պատասխանը:Չի կարելի անցյալը մերժելիս,դրականն էլ մերժել:Եթե կառավարությունը դրական արձագանք է տվել,մասնագիտական հանձնաժողովը հավաքվել է և հիացել է ,ես տվել եմ ընտիր տարբերակ,իրենք հավանություն են տվել,բայց վերջում գնացել է Սերժի մոտ,երևի ասել է ՝ոն՞ց Հայրիկյանինն է այս գործը: -Կարող է Նիկոլ Փաշինյանը ,իր տարբերություն Սերժ Սարգսյանի չասի՝ո՞նց,Պարույր Հայրիկյանն է: -Նրանք, ովքեր խոսում են այսրօվա հիմնի անկատարության մասին… -Խոսում էին էլի,զբաղվում էին,պարապ վախտի խաղալիք էին դարձրել: -Ասում էին,որ խնդում եմ անցյալի մեծերի շիրիմը ձեզ պատվանդան մի դարձրեք: Հիմա Արամ Խաչատրյանի շիրիմը ,դագաղը ոմանք փորձում էին պատվանդան դարձնել:Կարող է կա բացասական ռուսասիրությունը,ռուսաստրկությունը,որ ռուսները փոխեցին սովետական հիմնը վերականգնեցին,մենք էլ վերականգնենք:Ես տվել եմ,Միքայել Նալբանդյանի նկատմամբ պատկառանքով լցված, մեր անցյալի գործունեությունը արդարացիրոերն արժեվորող մի տարբերակ,որի հիմքում հետևյալն է՝ աղջկա շուրթերից հնչող հատվածը վերացվում է, Միքայել Նալբանդյանի բառերը եթե փոխել ենք,ապա անհեթեթ մեր հայրենիք ազատ ,անկախ,որ ապրել է դարեդար, չեմ հասկանում ,դա ինչ է:Վերջում նորից:Դա փոխվում է ,դառնում է այսպես՝մեր հայրենիքն ազատ անկախ …Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն իրավունք է վերապահել փոխել,գոնե գրագետ փոխեր:Չէ,որ ինքը լեզվաբան էր: -Դուք քանի անգամ եք ասել,որ չի կարելի: -Ես ասել եմ,որ չի կարելի Միքայել Նալբանդյանին արհամարհել,ես առաջարկել եմ,կառավարության կողմից ընդունվել է:Ունեմ նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նամակը ,պարոն Հայրկյան ,մենք հիմա ցավոք չենք հասցնի պառլամենտին ներկայացնել,որովհետև պառլամենը արձակուրդ է գնում: -Այս հարցը եթե շատ լուրջ օրակարգ բերվի,կա՞ն այսպիսի տարբերակներ: -Եթե լուրջ օրակարգ բերվի,լսում են Հայրիկյանին ընդամենը 10 րոպե և ասում են այս ինչ լավ լուծում է :Մեր տարբերակը ունի ընդամենը երեք տուն և ավարտվում է այսպես. Յուր քաջ որդվոց, սուրբ արյունով, արդ ապրում է ազատված: -Ձեր կարծիքն եմ ուզում լսել.շուտով մեր քաղաքում կտեսնենք Վանո Սիրադեղյանին,շատ հակասական կերպար :Հայտնի է ,որ նա եկավ կարգի հրավիրեց մեր իրավական համակարգը,կա նաև կարծիք,որ Վանո Սիրադեղյանը այն մարդն էր,որ բանդա ստեղծեց և սպանությունների շարք սկսվեց:Ձեր կարծիքը նրա վերադարձի մասին: -Ես շատ կուրախանամ,որ Վանո Սիրադեղյանը վերադառնա ,ցանկացած հայի բռնի կամ ոչ բռնի հայրենիքից հեռացած լինելը համարում եմ բացասական երևույթ,Եթե Վանո Սիրադեղյանը մասնակից էր այդ երևույթներին, շատ տխուր է,քանի որ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն:Թող գա ,բարով գա:Ես հիշում եմ Վանո Սիրադեղյանի ցուցմունքները առ այն,որ 1996 թվակաին ընտրված չէր,նրա խոսքերը,բայց ինքը պատրաստ չէր երկրորդ փուլ գնալու,ինքը և Վազգեն Սարգսյանը քայլեր ձեռնարկեցին,որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը ազդարարի ,որ դա սահմանադրական խախտում է եղել ընտրոթյունների արդյունքների կեղծում,որովհետև ամերիկյան կողմն էլ էր ասում ,որ պետք է երկրորդ փուլ գնանք,որ հարցը խաղաղվի :Լավ է ,որ Վանո Սիրադեղյանը կգա,կարող է նաև վկայություններ տալ,իսկ ընդհանրապես ես ուրախ եմ; -Հակասահմանադրական գործողությունների հետ կապվա՞ծ:Այսիքն նոր էջ է բացվե՞լու : -Ես ուրախ եմ,որ Վանո Սիրադեղյանը և ցանկացած հայ վերադառնում դեպի ազատության :Օրինակ իմ մահափորձի գործով այդ մարդուն ես ասացի անմիջապես բաց թողեք: -Հա ,ի դեպ, ձեր դեպքում ՝բրովո պարոն Հայրկյան,հումանիզմը խոսեց:Ես հենց այդպիսի քայլ էլ ձեզանից սպասում էի: -Հատուկ ասելու բան չկա:Ուշագրավ էին այդ տղայի խոսքերը,երբ նրան լրագրողները մոտենում ասում էին դուք սպասում էիք : -Էպոսագետի մասին է խոսքը: -Չե ,կրակողի,էպոսագետը այստեղ կապ չունի, նա չի էլ ընդունել իր մեղքը:Այս տղան առաջին օրից ասում է ինձ կներեք,ասում է,որն են քեզ ասում,թե դու ես քեզ վրա կրակել, այսինքն ես չկա՞մ:Հետաքրքրական էր ,երբ լրագրողը հարցնում է ՝դուք սպասում էիք,որ Հայրիկյանը ձեզ կների,ասում է չէ չէի սպասում,զարմացա ,ոնց թե չէր սպասում,հետո ասում է չէի սպասում,քանի որ իմ կատարած հանցագործությունը այնքան ծանր էր,որ անսպասելի էր ներելը: -Բայց մենք սպասում էինք պարոն Հայրիկյան: -Այդ մարդը դժբախտ մարդ էր,եղել էր զինվորական,հետախույզ,նրա այդ ծանր կացությունը օգտագործել էին ապիկարները,որ հասցրել էին հանցագորության,այսպիսի շեշտարում կատարեցի,որ նրանք ,ովքեր ասում էին,որ Հայրիկյանն ինքն է իր վրա կրակել,մահափորձ չի եղել, այդ սրիկաները թող գետինը մտնեն,նրանք այս մարդուց լավը չեն: Առաջին մասն՝այստեղ Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի
