Այսօր շատ քիչ հաստատություններ են մնացել, որտեղ իշխող կուսակցությունը չի ներխուժել և ծովահրեշի նման իր հետիշխանափոխական՝ «թավշյա» թելադրանքը չի տարածել։ Այդ հաստատություններից մեկն էլ ԵՊՀ-ն է, որտեղ ուսումնառել եմ ես ու որի թերությունների մասին բարձրաձայնելու, օրինակ՝ սփյուռքահայ ուսանողներից համատարած կաշառք վերցնելու մասին մամուլում հրապարակված հոդվածիս համար բակալավրիատի վերջին կուրսում քիչ էր մնում՝ ինձ հեռացնեին համալսարանից։
Բայց ինչպես այն ժամանակ էի պնդում, որ իշխանությունն իրավունք չունի քիթն անգամ մտցնել պետհամալսարան և այն օգտագործել իր ճղճիմ քաղաքական նպատակների համար, նույնպես հիմա եմ ասում՝ ձեռքներդ հեռո՛ւ մայր բուհից, հանգի՛ստ նստեք տեղներդ կամ վե՛ր կացեք ու քայլեք հեռու։
Հիշում եք, որ Գյումրիից-Երևան գալուց մինչև Ազատության հրապարակ հասնելը քայլարածներն անցան նաև ԵՊՀ-ի կողքով ու շնորհքով ներխուժելով հասան ռեկտորի դռան մոտ՝ հայտարարելով, թե իրենք ազատագրում են համալսարանը ստրկությունից ու կուսակցականացումից։ Հիմա իրենք են բազմել մերժվածների աթոռներին ու իրենք են նախկինների նման քաղաքական խաղեր փորձում տալ մայր բուհում ու այնտեղ ևս հաստատել իրենց միանձնյա դիկտատուրան։ Ինչպես կասեր դասականը՝ թան էլ չէ, փռթած մածուն։
Քննադատությունը դրական և նույնիսկ անհրաժեշտ բան է, բայց եթե այն առողջ է և առանց քաղաքական ու անձնական վենդետաների ենթատեքստի։ Իսկ այն գործելաոճը, որը մերժելի էր նախկինում, չի կարող այսօր ընդունելի լինել, ինչքան էլ որ անունը դրվի թավշյա և ոչ բռնի։ Գծեր կան, որոնք հատել չի կարելի։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը