«Մամուլի հետ չի կարելի վերնագրերի լեզվով խոսել, դա խաղ է կրակի հետ»,-յս մասին այսօր Հայելի ակումբում ասաց «Անդին» գրական գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով հնգօրյա ժամկետում Բուզանդի հասցեում գտնող տարածքը ազատելու մի շարք լրատվամիջոցներին ուղղված քաղաքապետարանի ծանուցմանը։
Ինչպես նշեց` Բյուզանդի 1/3 շենքը գեղեցիկ է միայն դրսից, իսկ ներսից քստմնելի ու անհասկանալի մի կառույց է։ Ավելին՝ տարիներ առաջ, երբ զբաղեցրել են իրենց հատկացված տարածքները, դրանք իսկական ավերակ են եղել, տարիների ընթացքում կարողացել են կարգի բերել ու աշխատել։
«Մենք տարածք չենք ստացել, այլ ստացել ենք հողամաս, հսկայական փող ծախսեցինք, որ աշխատատեղ դառնա: Ամեն հարկում կան «Ֆանտաստիկ» զուգարաններ, որոնք Խորհրդային շրջանի հոտը լավ պահել են, բայց մենք դրանք սանհանգույց սարքեցինք: Նախկին քաղաքապետերը՝ տեսնելով, թե որքան գումար ենք ծախսել, որոշեցին, որ տարածքն անհատույց ժամանակով տրամադրեն մեզ: Կարծում եմ, որ քաղաքապետարանը մեզ պարտք է, այս մեռյալ շենքը կենդանանում է մեզանով: Այս շենք գալիս մարդիկ, մտավորականներ, գրողներ, նկարիչներ գալիս են այս խմբագրությունների համար»,- շեշտեց Մերուժան Տեր-Գուլանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը