Անահիտ Բախշյանը պատասխանում է «Հայկական ժամանակին»

«Հայկական ժամանակ» օրաթերթում ս․թ․ փետրվարի 25-ին հրապարակվել է «Հանրակրթության կոռուպցիոն բուրգը գլխատվել է, իսկ բուրգի ապամոնտաժո՞ւմը» վերնագրով մի հոդված, որի հեղինակ Ն․ Կոլոլյանը Երևանի Հերացու անվան ավագ դպրոցի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ դատարանի որոշմամբ արդեն 7 տարի չլինելով դպրոցի մանկավարժական անձնակազմի անդամ։ Ն․ Կոլոլյանի հոդվածն ավարտվում է հետևյալ հետգրությամբ «Զարմանում եմ, որ ինձ համար շատ հարգելի, արդարության ջատագով տիկին Ա. Բախշյանը, ով նմանատիպ խախտումների հայտնի բացահայտող է եղել միշտ (oր. Երեւանի հ. 37 դպրոցում եւ այլն), մինչեւ հիմա չի բացահայտել եւ չի բարձրաձայնել այս դպրոցի օրինախախտումները: Չ՞է որ սրա մասին աղաղակվում է դեռ 2013 թվականից, եւ, ավելին ասեմ, ես այս հարցը քննարկել եմ իր հետ, նաեւ հոդված է տպագրվել «Հայկական ժամանակ» օրաթերթում: Գուցե պատճառն այն է, որ նա հիմա այդ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագա՞հն է: Իսկ ու՞ր մնաց արդարությունը…» Միանգամից ասեմ, որ դպրոցի կազմակերպաիրավական կարգավիճակը Երևանի բժշկական համալսարան հիմնադրամի ստորաբաժանում լինելն է, ենթակա է համալսարանի հոգաբարձուների խորհրդին ու ես դրա նախագահը չե՛մ ։ Այնպես որ Դուք տարածել եք ապատեղեկատվություն, իրականությունն այն է, որ  ԵՊԲՀ ռեկտոր Ա․ Մուրադյանի առաջարկով, ով չափազանց շահագրգիռ է դպրոցի հաջողություններում և ակնդետ հետևում է դպրոցի անցուդարձին, ս․թ․ փետրվարի 8-ին  իր հետ կնքած աշխատանքային պայմանագրով աշխատում եմ որպես «Հերացի» ավագ դպրոցի հանրակրթական հարցերով հրավիրված Մասնագետ։ Մինչ աշխատանքային պայմանգիր կնքելը եղել եմ դպրոցում և ուսումնասիրել այն, Ձեր նշած «օրինախտումներ» նկատելու դեպքում, երբեք չէի համաձայնվի ստանձնել այդ աշխատանքը, որովհետև, ինչպես Ձեր հոդվածից շնորհակալությամբ արձանագրեցի, գիտեք, որ «արդարության ջատագով» եմ։ Դպրոցի գործունեության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործող տնօրեն Ն Սարգսյանի օրոք, ում հեղինակությունը Դուք անընդհատ, մեղմ ասած, անհարկի փորձում եք սասանել, այդ կիսավեր շենքում դպրոցը հնարավորինս կայացել է իր 691 աշակերտով։ Սա ավագ դպրոցի համար շատ լուրջ ցուցանիշ է, իսկ ԳԹԿ-ի կողմից թե՛ 2017 թ., թե՛ 2018թ․ արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները Երևանի միջինից բարձր են եղել։ Մասնավորապես, 2018թ-ի  սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԳԹԿ-ի կողմից (տե՛ս այստեղ, էջ՝ 10) Երևանի 20   ավագ դպրոցների 12-րդ դասարաններում «հայոց լեզու» և «հանրահաշիվ» առարկաների գծով իրականացված արտաքին գնահատման արդյունքները եղել են  համապատասխանաբար 6․88 և 5․93 այն դեպքում, երբ Երևանի միջին միավորները եղել են 6․20 և 5․65։ «Հայոց լեզու» առարկայի 6․88 միավոր ցուցանիշը 19 պետական ավագ դպրոցների մեջ ամենաբարձրն է եղել։  Սա  դպրոցում կրթության որակի հուսադրող ցուցանիշ է ու տարբեր հոդվածներում Ձեր կողմից տարփողվող   «կոռուպցիոն» գնահատականների հետ անհամատեղելի փաստ։ Ինչպես նաև, 2017-18 ուստարում դպրոցի 111 շրջանավարտների 94%-ն ընդունվել են բուհ, որոնցից 37%-ը՝ Բժշկական համալսարան ու մի քանի օր առաջ անձամբ եմ մասնակցել մի հանդիպման, երբ բժշկականի  ուսանողները բնագիտական հոսքի աշակերտներին պատմում էին իրենց ուսանողական փորձի ու այն մասին, թե որքան  ճիշտ են իրենք ընտրել այս ավագ դպրոցն ու ինչքան բան է  իրենց տվել  ուսումնառությունն այդ դպրոցում։ Այս ամենն արդյունք է աշխատանքի, որը Դուք չեք տեսնում, որովհետև արդեն 7 տարի է դատարանի որոշմամբ այնտեղ չեք աշխատում, բայց 2013 թվականից պարբերաբար անհարկի ու անհիմն հոդվածներ, բողոքներ  եք գրում այս դպրոցի տնօրենի մասին։ 2018թ․ նոյեմբերին էլ 5 էջանոց «օրինախախտման փաստեր» էիք ներկայացրել Կրթության տեսչական մարմնին, որը ս․թ․ հունվարին ստուգում է իրականացրել դպրոցում և ոչ մի լուրջ օրինախախտում, որի պատճառով դպրոցում, Ձեր հայտարարությամբ,  խաթարվել է  կրթության կազմակերպումը, չի արձանագրել։ Այդքանով չբավարարվելով նույնաբովանդակ դիմումն ուղարկել եք  Վարչապետի վերահսկողության կոմիտե, որի վերաբերյալ արդեն առկա է ԿԳՆ կրթության տեսչական մարմնի տեղեկանքը։ Անհասկանալի է Ձեր հետևողական գրոհն այս դպրոցի տնօրենի նկատմամբ, ում այս դժվարին ժամանակներում, որքան հնարավոր է,  հաջողվել է ստեղծել մանկավարժական մի կուռ կոլեկտիվ, որտեղ աշակերտները Երևանի տարբեր շրջաններից գալիս են սիրով, մոտ 700 ծնող իր երեխայի նախամասնագիտական կրթությունը վստահում է դպրոցի մանկավարժական անձնակազմին ու կանգնած է նրա կողքին, որի ականտեսն եմ եղել ծնողական ժողովների ժամանակ։ Այնպես որ, տիկին Կոլոլյան, խնդրում եմ սահմանափակվել այս հոդվածով, քանի որ «Հերացի» ավագ դպրոցի տնօրենը պաշտպանված է իր արդյունավետ աշխատանքով ու գործում է ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի և ռեկտոր Արմեն Մուրադյանի անաչառ, բայց գորովալի, սևեռուն ուշադրության ներքո։ Անահիտ Բախշյան ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Հանրային խորհրդի անդամ 27․02․2018թ․

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am