ՊՎԾ վարչության պետ Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել

Պետական վերահսկողության ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ինհայտնեց Ադյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը։ Մեղադրանքն առաջադրվել է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջադրել է ծանր հետեւանքներ, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն  ընտրելու վերաբերյալ։ Մնացականյանի խոսքով՝ իր պաշտպանյալը ցուցմունք տվել է, եւ մեղադրանքը չի ընդունում։ Առերեսում տեղի չի ունեցել։ Գործով կան եւս երկու մեղադրյալ։ Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ վարչության պետերի։ Հետագայում ՊՎԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ տարածված լուրերը խեղաթյուրված են՝ ձերբակալվել է 2 աշխատակից։ Ադյանից բացի ձերբակալվել է նաեւ ՊՎԾ աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, երրորդը Տարոն Ավետիսյանն է։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները եղել են 4-ը։ ԱԱԾ-ն դեռ երկու օր առաջ խոստացավ հանդես գալ հայտարարությամբ, սակայն մինչ օրս լռում է՝ հրաժարվելով տրամադրվել գործով որեւէ տեղեկություն եւ առաջարկելով սպասել իրենց հայտարարությանը։ Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ գործի հիմքում բժշկական, մասնավորապես՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի շահած բժշկական ոլորտի տենդերներն են։ «Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ նախկինում կահույքի բիզնես անող կազմակերպությունը որոշել է առողջապահական մատակարարումներով զբաղվել, և հանուն դրա փոխվել են մրցութային պայմանները։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները «Սադրանքներից մի՛ խոսեք, Հայաստանը ծնկի եք բերել. Իրինա Յոլյանը լռեցրեց Արայիկ Հարությունյանին» (video) Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀՀ ղեկավարությանը Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Նորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը Իշխանությունը 8 մլրդ դոլար պարտք է վերցրել, բայց Գյումրիում մեկ նոր շենք չի կառուցել. Մանուկյան (video) Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Ղազինյանը ԱԺ ամբիոնից ձայնագրություն միացրեց․ ձեր ներսում որոշում կայացրեք․ Ղազինյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am