Տեղեկատվության մենաշնորհի պահպանում անհնար է

Երևան քաղաքի ավագանին տարիներ առաջ որոշումներ էր կայացրել Երևանի Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող շենքի ոչ բարեկարգ տարծքները տրամադրել տարբեր լրատվամիջոցներին իրենց աշխատանքային գործունեության համար: Սույն որոշումների հիման վրա «Հայելի ակումբը», «Հրապարակ» օթերթը, «Անդին» ամսագիրը և «Ա1+» հեռուստաընկերությունը և այլ լրատվամիջոցներ բարեկարգելով տրամադրված տարածքները իրականցրել են բարեխիղճ մասնագիտական գործունեություն` իրացրել են ազատորեն արտահայտվելու իրավունքը։ Տարածել են քաղաքացիների տարբեր կարծիքներ, տեղեկություններ և գաղափարներ՝ առանց պետական մարմինների միջամտության և գրաքննության։

Այս ազատությունների իրականացումը այսօր փորձում են ապօրինի սահմանափակել: Լրատավամիջոցների նկատմամբ փորձ է կատարվում կիրառել պատժամիջոցներ, որոնք նախատեսված չեն օրենքով և հակասում են ժողովրդավարական արժեքներին: Երևանի քաղաքապետարանը առանց իրավական հիմնավորման, անտեսելով Երևանի ավագանու որոշումները լրատվամիջոցներին ծանուցում է ներկայացրել հինգ օրվա ընթացքում տարածքները ազատելու մասին: Ակնհայտ է, որ լրատավամիջոցների օրինական գործունեությանը խոչընդոտելը Երևանի քաղաքապետի հեղինակային մտահաղացումը չէ և ինքնուրույն նախաձեռնությունը չէ, այս ապօրինի միջամտությունը` համակարգված և համաձայնեցված գրոհ է խոսքի ազատության դեմ: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է խոսքի ազատության նկատմամբ գրոհ իրականացնելու դերի ստանձնումը Երևանի քաղաքապետի միջոցով (այլ միջոցներով ևս) և հորդորում խոսքի ազատության սահմանափակման հեղինակներին ականջալուր լինել ժամանակակից փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկոյամայի խոսքին` «Տոտալիտար կառավարումը պահանջում է ռեժիմի տեղեկատվության մենաշնորհի պահպանում, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները, այն անհնար դարձնելով, տրոհում են ռեժիմի հզորությունը»: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am