Պարգեվատրումների նոր ալիքը կամ ինչպես է մաքրագրվում հերթական ապօրինությունը

ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել պարգևատրումների վերաբերյալ որոշման նախագիծ։ Ի թիվս ինքնագործունեության այլ դրսևորումների՝ Կառավարությունն այս անգամ որոշել է սահմանել պարգևատրումների երկու նոր տեսակ․ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ ԿԱՄ ՓՈՐՁՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ Մի կողմ եմ թողնում այն, որ Կառավարությունը «հեծանիվ հորինելու» լիազորություն չունի, և ուզում եմ անդրադառնալ մի շարք վիճահարույց հարցադրումների․ 1. Ըստ նախագծի՝ փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողի պարգեվատրման չափը կազմում է պաշտոնային դրույքաչափի 15%-ը։ Գործող օրենսդրության համաձայն՝ առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նշանակվում է փորձաշրջան 6-12 ամիս ժամկետով։ Փորձաշրջանով նշանակված անձը փորձաշրջանն արդեն անցած կամ այլ աշխատակիցների համեմատությամբ որևէ այլ ծանրաբեռնվածություն կամ աշխատանքի ֆունկցիոնալ տարբերակում չունի, ինչն էլ տրամաբանորեն ենթադրում է, որ փորձաշրջանը ղեկավարելը կամ այլ կերպ կանոնակարգելը առնվազն պարգևատրում ստանալու համար հիմնվող արհեստական գործառույթ է։ Դիցուք պատկերացնենք, որ, օրինակ, նախարարության վարչության պետը, ով ստանում է 300.000 ՀՀ դրամ աշխատավարձ, 12 ամիս շարունակ «պետք է համակարգի» փորձաշրջան անցնող աշխատակցի գործունեությունը և դրա արդյունքում պետք է ստանա հավելյալ 540.000 ՀՀ դրամ․․․ոչինչ չանելու համար 540.000 ՀՀ դրամ։ 2. Ինչ վերաբերում է փորձնակներին (практикант), ապա պետք է նշեմ, որ սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիոն մեխանիզմների հետագա զարգացման համար լուրջ հիմք, այն տրամաբանությամբ, որ այս կամ այն պաշտոնատար անձն ազատորեն կարող է ներգրավել մեծաթիվ փորձնակների՝ պարգևավճար ստանալու համար։ Գուշակեք, թե ովքեր են համակարգելու այդ պրակտիկանտներին, որոնք հիմնականում գոյություն են ունենալու թղթի վրա։ 3. Հիմա անդրադառնամ բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու ժամանակահատվածի համար պարգևավճարին։ Քաջածանոթ լինելով պետական համակարգում փոխարինման ինստիտուտի իրականացման մեխանիզմներին՝ ինչպես նաև դրանց իրավական կարգավորումներին, ուզում եմ նշել, որ փոխարինումն առավելապես ենթադրում է արարողակարգային որոշակի բնույթի գործողությունների կատարում, բայց ոչ երբեք լուրջ ծանրաբեռնվածություն, ինչն էլ պարգևատրման այս տեսակը դարձնում է ոչ նպատակային կամ չարդարացված։ Կասկածից վեր է, որ այս նախագիծը նոր իշխանության պարգևատրումների տխրահռչակ պրակտիկան լեգիտիմացնելու և հպարտ քաղաքացիների աչքերին թոզ փչելու միտում ունեցող հերթական օրենսդրական նախաձեռնությունն է։ Հ․Գ․ ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ աշխատակազմերում պարգևատրումների չափերը որոշվելու են վերջիններիս ղեկավարների կողմից և, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հատկապես վարչապետի աշխատակազմում կադրերն ընտրվում են բացառապես պրոֆեսիոնալիզմի և տքնաջանության սկզբունքով, կարելի է ենթադրել թե պարգևավճարների ինչ չափեր կարող են սահմանվել։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am