Վերջին նռնակով իր հետ պայթեցրել է ադրբեջանցիներին. հրամանատարի սխրանքը՝ մարտի ժամանակ
Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ցավում և հիշում ենք… 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյան Ծնված 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից, Նորքի ԶԿ, Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 17:00 Հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 14:00 հասցեն` ք. Երևան, Պռոշյան փողոց` Սբ. Հովհաննես եկեղեցի: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»:
