Հրավիրում եմ «հաց ու պանիր» ուտելու

Առողջապահական համակարգի թվացյալ բարեփոխումների ծրագիրը չի դիմանում քննադատություններին։ Այնպիսի տպավորություն է, որ առողջապահության նախարարն այլևս չի կարողանում վերահսկել իր ֆեյքերի ու փիարշիկների բանակի համակարգված աշխատանքը, քանի-որ ճշմարտությունը օր օրի բացահայտվում է։ Արդեն դժվար է սանավիացիոն ծառայության ստեղծման կեղծ լուրերի փառաբանումը, քանի-որ արդեն հայտարարվել է, որ օդնավակայանում վայրէջք կատարած ուղղաթիռները տուրիստական գործառույթ են իրականացնելու և ծանր վիճակում հիվանդ տեղափոխելու համար նրանց ներքին հարդարանքի փոփոխությունը կասկածի տեղիք է տալիս։ Բայց դե լավ PR-քայլ էր։ Փակուղու առաջ է կանգնել նաև չարորակ նորագոյացությունների վիրահատական անվճար բուժման ծրագիրը, քանի-որ պարզվում է, որ ներկայացված «շուկայական» գներն ամենևին էլ շուկայական չեն և հետ են ուղարվել նախարարություն` փոփոխության ենթարկելու համար։ Բայց դե ժողովուրդը մի հիացավ, մի սիրահարվեց, մի հպարտացավ «բարեփոխ» նախարարով։ Բարեփոխումների թեման կարելի է անվերջ շարունակել, բայց հիմա ուզում եմ կոչ անել կառավարության հնաբնակ, նորանշանակ պարոն Թորոսյանին։ Օրեր առաջ` Ձեր աստղային ասուլիսներից մեկի ժամանակ, խոսում էիք բժշկական հաստատությունների հետ պետ.պատվերի պայմանագրերի կնքման և գումարների բաշխման մասին։ Նշեցիք, որ «գրեթե բոլոր բժշկական հաստատությունները ստացել են ավելի շատ գումար, քան ստացել են 2018 թվականին … նույնիսկ Հանրապետական հիվանդանոցն ա աճել, զարմանալիորեն»։ https://www.youtube.com/watch?v=FiBo0vwgk_A Պարո՛ն Թորոսյան, ինչպես տեսնում եմ, Դուք ոչ միայն բժշկությունից, այլ նաև բժշկական էթիկայից եք կիլոմետրերով հեռու։ Դուք գիտե՞ք, թե ինչ մասնագետներ են աշխատել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում։ Ասեմ` իմացեք։ Այդ կլինիկայում աշխատել են այնպիսի մեծանուն բժիշկներ, ինչպիսիք են Ս.Ս.Հովհաննիսյանը, Վ.Թ.Ափոյանը, Պ.Ա.Վարդապետյանը, Ա.Ա.Միդոյանը, և այլոք, ովքեր հանդիսացել են բժշկական իրենց ոլորտների հիմնադիրներ: Այսօր էլ «Արմենիա» ՀԲԿ-ում աշխատում են պրոֆեսիոնալներ և իրենց մասնագիտությանը նվիրված բուժաշխատողներ։ Այդ մարդիկ վառվում են մոմի նման` լույս տալով բոլորին։ Ստանալով ճղճիմ, նվաստացուցիչ աշխատավարձ` էլի ժպիտով ու սրտացավորեն են մոտենում յուրաքանչյուր հիվանդի։ Ձեր նախորդների շահախնդիր ու կեղտոտ հակափիառը շարունակում եք նաև Դուք։ Դուք նման եք մի հրամանատարի, ով իր վիրավոր զինվորի վերքը վիրակապելու փոխարեն մեջքից կրակում է։ Դա վայել չէ ցանկացած բժշկի, նույնիսկ` Ձեզ, զարմանալիորեն։ Պարոն Թորոսյան, Ձեզ մի օր հրավիրելու եմ հաց ու պանիր ուտելու։ Չնայած, աշխարհում չկա այնքան հաց ու պանիր, որ Դուք ուտեք, ու հասնեք մեր նվիրյալներին։ Մարինա Խաչատրյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am