Աղասի Ենոքյանը «հպարտ» գործընկերների, «սևերի» ու «սպիտակների» մասին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Հայելի ակումբում անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմանը` հիշեցրեց, որ ինչպես ամիսներ առաջ քաղաքական ուժերը բաժանվեցին «սևերի» ու «սպիտակների», այնպես էլ մամուլն է ներկայումս ակամա բաժանվում «սևերի» ու «սպիտակների»: «Մենք տեսնում ենք, որ մեր, այսպես ասած, «հպարտ» գործընկերները, որոնք ինչ-որ «հպարտ» բաներ են ասում, թե մամուլում պետք է թափանցիկություն լինի, բայց գիտեք, ի վերջո, փոքր համքարություն է լրագրողական համքարությունը: Բոլորն իրար ճանաչում են և գիտենք, թե նրանք ինչպես են դարձել «հպարտ»։ Կարծում եմ՝ բոլորս էլ այս պատմություններին տիրապետում ենք, ուղղակի չենք ուզում դրա մասին բարձրաձայնել»,- նշեց Աղասի Ենոքյանը։ Նրա խոսքով՝ բոլորին էլ հայտնի է, թե ապրիլին Հայաստանում հեղափոխությունն ինչպես է եղել՝ այն եղել է մամուլի ու ժողովրդի միջոցով։ «Այն ժամանակ ժողովուրդը հպարտ էր, երբ հեղափոխություն էր անում, հիմա դարձել է «աղքատ ուղեղներով» ժողովուրդ, այսինքն՝ հեղափոխության այդ գործիքն իրենց արդեն պետք չէ, դեն են նետում, և ոչ միայն դեն են նետում, այլև վարկաբեկում են։ Այն ժամանակ մամուլն օպերատիվ էր, հեղափոխական էր, բայց հիմա հանկարծ պարզեցին, որ մամուլի 90 տոկոսը նախկին իշխանությունների սեփականությունն է, և մամուլի դեմ հայտարարվեց պատերազմ։ Համարում եմ, որ սա այդ պատերազմի հերթական ճակատամարտն է։ Այսինքն՝ իշխանությունը հարձակվել է, «սև»՝ ոչ իշխանական մամուլը պետք է փորձի դիմադրել ու պաշտպանվել։ Գիտենք՝ հիմա ինչ է, լրագրացված քաղաքականություն է, այսինքն՝ նրանք եղել են լրագրող և գիտեն, թե տրամաբանությունն ինչպիսին է, և նրանց թվում է, թե կարող են այդ տրամաբանությունը ջարդել… չեմ կարծում»,- ասաց Աղասի Ենոքյանը։  

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am