Վաղը ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է ռեկտորի պաշտոնանկության հարցը: Նշենք, որ անցած շաբաթ ոստիկանությունը հայտնեց ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումների մասին, իսկ ռեկտոր Արամ Սիմոնյանը պնդեց, թե իշխանությունների կողմից քաղաքական հետպանդման է ենթարկվում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով քաղաքական ճնշումներին, ասաց, որ նման բան չի կարող լինել:
«Այն օրը, երբ կապացուցվի, որ որևէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում եղել է հոգաբարձուների խորհրդի անդամի վրա, ես հրաժարական կտամ: Ես գիտեմ, որ նման բան չկա, անգամ 1 տոկոսանոց ապացույց չունեմ, որ նման ճնշում կա»,- ասաց Հարությունյանը:
Նախարարն անհիմն համարեց այն հայտարարությունները, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական ճնշում է գործադրվում, քանի որ իրենց ռեկտորին են ցանկանում նշանակել, իսկ Արամ Սիմոնյանը ՀՀԿ խորհրդի անդամ է. «Նման բան բացառվում է, ու մինչև հիմա Արամ Սիմոնյանի հետ եղել են բացառապես գործընկերային հարաբերություններ, ինքն է փորձում այս ամենը քաղաքականացնել՝ ներքաշելով նաև իր գործընկերներին պրոցեսի մեջ։ Ես պարզապես իր գործընկերներին կոչ կանեմ այս սադրանքներին չտրվել։ ԵՊՀ-ում երկար ժամանակ աշխատել եմ, այնտեղ և՛ գիտխորհրդում, և՛ մնացած բոլոր ֆակուլտետներում կան հոյակապ մասնագետներ։ Իմ նշանակվելուց հետո Արամ Սիմոնյանին և մնացած բոլոր ռեկտորներին հավասար ու արդար վերաբերմունք եմ ցուցաբերել ու ցուցաբերելու եմ։ Մեր նախարարության ամենաբարձր պաշտոններին կան մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կուսակիցներն են»:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը