«Եթե նույնիսկ Փաշինյանը չի ձեռնարկում հակառուսական քայլեր, օրինակ չի պնդում, որ Գյումրիի ռազմական բազան պետք է դուրս գա, ձեռնարկվում են քայլեր հայ հասարակության շրջանում Ռուսաստանի նկատմամբ ոչ լոյալ վերաբերունք ձևավորելու համար: Խոսքը վերաբերում է նրան, թե ինչ է դասավանդվում համալսարաններում, փոխվում է կոնկրետ լրատվամիջոցների հաղորդած ինֆորմացիան: Դրա համար ակնհայտ է, որ Փաշինյանն արևմտյան նախագիծ է: Դրա մասին է վկայում նաև այն, թե ինչպես նա վարվեց բացահայտ ռուսամետ գործիչների հետ»,-ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխաիլ Եմելյանովը կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել արևմտյան ուժերը: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ռուսաստանցի պատգամավորը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է սպասի դրական տեղաշարժերի, քանի որ հակամարտության կարգավորման դեպքում Արևմուտքը կզրկվի Կովկասում իր լծակներից, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան կլինեն տարածաշրջանի հիմնական խաղացողները:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը