Վտանգավոր բացահայտումներ Արցախի շուրջ

Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ, օրերս ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը: «Հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։ 2018թ.-ի ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է, քանի չունեն հակառակորդի կրակոցներին պատասխանելու փորձ: Իսկ անփորձությունը միշտ վախ է ծնում: Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա, այլապես հասկանում եք, թե ինչ իրավիճակ կստեղծվի անփորձության հետևանքով», նշել էր Թ.Պողոսյանը։ Դեռ ամիսներ առաջ, երբ Հայաստանի իշխանությունները ոգևորված էին Ալիևի հետ հանդիպման արդյունքներով, նրանք վկայակոչում էին այդ հանդիպումներն ու ասում, որ շփման գծում հարաբերական անդորրը հենց այդ պայմանավորվածությունների արդյունք է: Ահա, ամիսներ անց արդեն իշխանությունն է բարձրաձայնում, թե ինչ է կատարվում շփման գծում, որ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև, շարունակվում են կրակոցները: Սա դեռ ամենը չէ... Ամերիկյան կողմից հետաքրքիր «քամիներ» են քշում... Օրերս «Ամերիկայի Ձայն»-ի բացառիկ հարցազրույց է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դիվանագետ դեսպան Ռիչարդ Հոգլանդը, որն ուշագրավ դիտարկումներ է արել, օրինակ` կարևորելով, որ բազմաթիվ տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը ղարաբաղցի չէ: «Այսպիսով, նա պետք է չափազանց զգույշ լինի և եթե նախատեսում է լուրջ փոփոխություններ կատարել, պետք է դրանք քայլ առ քայլ անի, քանի որ հակառակ կողմում կան մարդիկ, ովքեր նրան դեմ են և ովքեր կհարվածեն, եթե նա շատ արագ և շատ արատական գործի: Ուստի, կարծում եմ զգույշ, քայլ առ քայլ մոտեցումը շատ խելացի գործելաոճ է»: Հոգլանդը համարում է, որ կարևոր առաջընթաց կլիներ՝ «Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձը կառավարության հսկողությանը: Դա թույլ կտա երկու կողմերին կենտրոնանալ բուն Լեռնային Ղարաբաղի վրա: Սակայն, մինչև մի կողմը պահպանում է շրջակա շրջանների ռազմական վերահսկողությունը, այդ հարցը պետք է առաջնահերթ լուծում ստանա: Եթե այդ հարցը կարգավորվի, դա դրական տեղաշարժ կլինի»: Գալով հարցին, որ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը նշում էր, որ տարածքները կարող են վերադարձվել անվտանգության երաշխիքների դիմաց: Հոգլանդը հավելում է. «Այո, բայց այսպես ասենք՝ դա այն ժամանակ էր, իսկ ներկան այլ է: Այնպես որ, եկեք լավատես մնանք և հուսանք, որ երկու կողմերը՝ Բաքուն ու Երևանն այս հնարավորությունը կդիտարկեն, քանի որ դրա հանգուցալուծման ուղիներ կան: Բազմաթիվ միջազգային ծրագրեր և առաջարկություններ: Երբեմն կողմերը շատ մոտ են լինում: Հնարավոր է հիշեք Քի Ուեսթի գագաթաժողովը, որտեղ բոլորը չափազանց լավատես էին, սակայն, վերջին վայրկյանին, ամենավերջին վայրկյանին այն չհաջողվեց: Այդ պատճառով եմ ասում, որ անհրաժեշտ է դանդաղ, քայլ առ քայլ գործընթաց, որի ընթացքում երկու կողմերը վստահում են միմյանց: Որովհետև, եթե չկա վստահություն, այն երբեք չի աշխատի»: Հոգլանդը խոսում է նաև խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին: «Անշուշտ, Իրանը մտահոգություններ ունի: Ռուսաստանը նույնպես լրջորեն անհանգստացած է: Սակայն, եթե նայենք տարածաշրջանի մյուս սառեցված հակամարտություններին, մասնավորապես Հարավային Օսեթիայի, որտեղ Եվրամիությունը հատկացրել է դիտորդ ուժեր և Ռուսաստանն այն թույլատրել է, չի նշանակում, որ դա մոտեցնում է հակամարտության կարգավորումը: Այն նույնիսկ ավելի բարդ է և տարբերվում է Լեռնային Ղարաբաղից, որովհետև Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել՝ կան ուղիներ դրան հասնելու համար: Խաղաղապահների հարցը հեռավոր ապագայի հարց է, այն այսօր արդիական չէ: Չեմ կարծում, որևէ մեկի այդ հարցը մտահոգում է: Իրական հարցն է՝ իրո՞ք տարածաշրջանի մյուս ուժերը կցանկանան, որ ղարաբաղյան խնդիրը կարգավորվի: Կարծում եմ, Իրանը, հավանաբար, ցանկանում է, որ խնդիրը լուծվի: Արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է, որ այն կարգավորվի: Կարծում եմ այդ հարցը բաց է մնում»: Ապա, Հոգլանդը շարունակում է. «Մենք գիտենք, որ առկա է այն, ինչը Մինսկի գործընթացում անվանում են սեղանի վրա եղած ծրագիր: Դա այսպես ասած գաղտնաբառ է, որով մենք այժմ անվանում ենք շատ պարզ ծրագիր, որն անվանում են նաև «Լավրովի ծրագիր», որովհետև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այս խնդրին չափազանց ուշադիր է հետևում, գիտի խնդրի բոլոր մանրամասնությունները, հենց նա է այն անձը, ով գրել է այդ առաջարկությունները՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեկ ընդ միշտ կարգավորելու համար: Կան մարդիկ, որոնց հետ ես խոսել եմ և որոնք լավատեղյակ են այս հարցում, ովքեր հոռետես են և կասկածում են, որ Կրեմլը իրականում թույլ կտա կարգավորել այս խնդիրը: Պետք է նայեք տարածաշրջանի մյուս հակամարտություններին՝ Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, այժմ նաև՝ Ուկրաինայում: Ոմանք կարծում են, որ Կրեմլը չի ցանկանում, որ այս հակամարտությունները կարգավորվեն, որովհետև, եթե դրանք կարգավորվեն, իրենք կկորցնեն ազդեցությունը: Իսկ ազդեցությունն այն է, ինչը Կրեմլում ցանկանում են պահպանել առավել շատ: Հարցին, թե ինչո՞վ է «Լավրովի ծրագիրը» տարբերվում «Մադրիդյան սկզբունքներից», Հոգլանդը պատասխանել է. «Այն արմատապես չի տարբերվում, սակայն, առաջարկում է հանրաքվե Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, այդ թվում և ներքին տեղահանվածներին, ովքեր այժմ Բաքվի շուրջ են բնակվում: Այս պահին երկու կողմերն էլ չեն ընդունել այդ ծրագիրը այն պատճառով, որ այդ հանրաքվեի ժամկետը սահմանված չէ: Դա մի հանրաքվե է, որը պետք է անցնի անորոշ ապագայում: Դա նշանակում է, որ կողմերին կպահանջվի որոշակի դիվանագիտական վստահություն, սակայն, հենց հիմա Երևանն ու Բաքուն ցանկանում են, որ սահմանված լինի հանրաքվեի ստույգ օրը»: Ահա ուշագրավ բացահայտում ամերիկյան կողմից: Այն, որ «Լավրովի ծրագիր» գոյություն ուներ՝ դա պարզ էր բոլորին: Սակայն հիմա թեման բացում է ամերիկյան կողմը՝ հավանաբար մտավախություն ունենալով, որ «Լավրովի ծրագիրը» կարող է կրկին հայտնվել օրակարգում: Թամար Բագրատունի

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am