Փաշինյանի «բարեկամների» հեղափոխական վախերը

Հայաստանի դաշնակից Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները վախեր ունեն: Բելառուսը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության, օրերս հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռազմական ակադեմիայի կուրսանտների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ: «Մենք մեզ որևէ մեկից ցանկապատով չենք առանձնացնում, մենք պատրաստ ենք երկխոսության, որը հիմնված կլինի իրավահավասարության ու թափանցիկության վրա», ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով. «Բելառուսը շարունակելու է պաշտպանել սեփական շահերը, այդ թվում՝ իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ պաշտպանական դոկտրինի շրջանակներում: Դա, սակայն, չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք այլ երկրների ու ռազմաքաղաքական կազմակերպությունների հետ փոխգործակցությունից»: Ավելին, դիմելով ռազմական ակադեմիայի շրջանավարտներին՝ Լուկաշենկոն պնդել է. - «Դուք պետք է պատրաստ լինեք իրադարձությունների ցանկացած շրջադարձի, լինեք արհեստավարժ մասնագետներ ու հայրենիքի իրական նվիրյալներ: Անկախությունը և ինքնիշխանությունը ամենամեծ ձեռքբերումն է, որ մենք այսօր ունենք: Եվ ես հպարտ եմ, որ այս անկախ երկրի առաջին նախագահն եմ, և չեմ պատկերացնում, որ մեկը, կանգնելով երկրի անկախության ակունքներում, առաջնորդելով երկիրը, թույլ տա պետականության կորուստ: Ինչ է, դուք կթաղեի՞ք այն ձեր ձեռքերով, մտնելով որևէ պետության կազմի մեջ, լինի Լեհաստան, թե Ռուսաստան: Ես դրան երբեք չեմ գնա», - այսօր հայտարարել է նա: Անկախության ու Արևմուտքի հետ համագործակցությունը խորացնելու թեման Լուկաշենկոյի ելույթներում սկսեց գերակշռել անցած տարեվերջից, երբ Ռուսաստանը բարձրացրեց Բելառուսին վաճառվող վառելիքի գինն ու հարկային փոփոխություններ մտցրեց, որոնց արդյունքում Մինսկը միլիոնավոր դոլարների վնաս է կրում: Նորամուծությունները չեղարկելու կամ վնասները փոխհատուցելու Լուկաշենկոյի խնդրանք-պահանջներին Կրեմլը մինչև օրս ոչ մի կերպ չի համաձայնում: Մոսկվայից բացահայտ ակնարկում են՝ զիջումների կգնան, եթե Մինսկը համաձայնի խորացնել ինտեգրացիան, այդ թվում՝ անցնել միասնական արժույթի, միացյալ մաքսային ու հարկային քաղաքականության: «Ես՝ Բելառուսի առաջին նախագահս, նավթի դիմաց երկիրը չեն վաճառի», - անցած տարեվերջին, զգացմունքները չզսպելով, հայտարարել էր Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով. «Ոմանք մեզ ասում են՝ փոփոխություն կլինի միութենական պետությունում առավել խորը ինտեգրացիայի դեպքում, իսկ ոմանք ուղիղ են ասում՝ դե, մենք դեռ պատրաստ չենք, որ Բելառուսը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, բայց... ես շատ լավ եմ հասկանում այդ ակնարկները, ավելի լավ է բաց տեքստով ասեք՝ լսեք, դուք նավթը կստանաք, բայց, եկեք քանդեք երկիրն ու մտեք Ռուսաստանի կազմի մեջ: Ես միշտ հարց եմ տալիս՝ սա հանուն ինչի է արվում», - ասել Է Լուկաշենկոն: Լուկաշենկոյի հռետորական հարցը նաև փորձագետներին է հուզում: Գնալով ավելի հաճախ են հնչում կարծիքներ, թե այս քայլով Կրեմլը ոչ միայն ձգտում է ամրապնդել ազդեցությունը Արևելյան Եվրոպայում, այլև ճանապարհ է հարթում Վլադիմիր Վլադիմիրովիչի հետագա պաշտոնավարման համար: Արևմտյան լրատվամիջոցները փաստում են՝ Պուտինի հերթական պաշտոնավարումն ավարտվում է 2024-ին, և ըստ Սահմանադրության, նա նորից առաջադրվելու իրավունք չունի: Մինչդեռ Բելառուսի հետ նոր միութենական պետություն ստեղծելու դեպքում այս խոչընդոտը կարող է հեշտորեն հաղթահարվել: Ռուսաստանի հետզհետե առավել խորացող ճնշումներին ի պատասխան Լուկաշենկոն վերջին ամիսներին շարունակ հայտարարում է՝ միացյալ պետության հարցը ոչ թե ղեկավարները, այլ երկու երկրների ժողովուրդները պետք է լուծեն՝ հանրաքվեի միջոցով: «Ինքնիշխանությունը սրբություն է», - շաբաթներ առաջ Պուտինի հետ հերթական հանդիպումից հետո հայտարարեց Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Մենք՝ ես և Վլադիմիր Պուտինը, հենց վաղն էլ կարող ենք միավորվել, մենք երկուսով խնդիր չունենք, բայց արդյո՞ք դրան պատրաստ են ռուսներն ու բելառուսները՝ դա հարց է: Որքանով որ դուք պատրաստ կլինեք, այնքանով էլ մենք կիրագործենք ձեր կամքը», - նշել է Լուկաշենկոն: Լուկաշենկոյի շեշտադրումը պատահական չէ. ոչ պաշտոնական հարցումները փաստում են, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու առաջարկը Բելառուսում քչերն են պաշտպանում: Թերահավատներին ու անկախության ջատագովներին հակազդելու համար, թերևս, Ռուսաստանի նախագահը Լուկաշենկոյի կողքին կանգնած հայտարարեց՝ անկախությունը հարաբերական հասկացություն է: «Լիովին անկախ պետություններ աշխարհում ուղղակի չկան: Մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդեն իսկ ստեղծել ենք վերազգային կառույցներ, հանձնաժողովներ, որոնց վստահել ենք ներազգային լիազորությունների մի մասը: Գիտակցաբար ենք գնացել դրան՝ հասկանալով, որ դա կապահովի առավել բարձր մակարդակի մրցունակություն», - ասել էր Պուտինը: Ինչպես փաստում է «Ազատությունը», երկու երկրների առաջնորդները արդեն մի քանի հանդիպում են ունեցել վիճահարույց այս հարցերի շուրջ: Վերջին անգամ բանակցությունները շարունակվել էին երեք օր, սակայն կողմերը ընդհանուր հայտարարի այդպես էլ չէին եկել: Խորացող այս տարաձայնությունների ֆոնին է, որ Բելառուսի նախագահը այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի, շաբաթասկզբին էլ Եվրամիության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Իսկ ահա Ղազախստանում այլ «քամիներ» են: Նազարբաևն, ըստ երևույթին այլ վախեր ունի, նա ցրել է երկրի կառավարությունը: «Կարևոր ուղղություններով չկան հստակ արդյունքներ», ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Ազատության» ղազախական ծառայության փոխանցմամբ նախագահը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում կոշտ քննադատության է ենթարկել իր իսկ կողմից նշանակած կառավարությունը՝ անարդյունավետ աշխատանքի համար: Ղազախստանի առաջնորդը խոստացել է լուծումներ գտնել երկրի համար առաջնային մի շարք խնդիրների ուղղությամբ, մասնավորապես «մարդկանց կյանքի որակը բարելավելու ուղղությամբ»: Նշենք, որ վերջին շաբաթներին Ղազախստանում բողոքի ցույցեր են անցկացվում, որի մասնակիցները պահանջում են պետությունից բարելավել ժողովրդի սոցիալական պայմանները: Այս ակցիաները մեկնարկել են Աստանայի ժամանակավոր կացարաններում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո, որի հետևանքով մահացել է հինգ մանկահասակ երեխա: 78-ամյա Նազարբաևը, որը երկիրը ղեկավարում է երեք տասնամյակ շարունակ, վերջին անգամ հնգամյա ժամկետով նախագահ է ընտրվել 2015 թվականին՝ ստանալով ձայների 97,7 տոկոսը: Փորձագետները կասկածներ ունեն, որ նա փորձում է վերընտրվել՝ արտահերթ ընտրություններ նշանակելով 2019 թվականին: Հայաստանի դաշնակից պետությունների ղեկավարների մոտ ակնհայտորեն վախեր կան: Կհասնի՞ «հեղափոխական» ալիքը Բելառուս ու Ղազախստան, կամ՝ որքանո՞վ են Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները կանխում հայկական հեղափոխության սցենարը՝ ցույց կտա ժամանակը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am