Էդմոնը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց

Հայտնի հոգեբանական բանաձև կա, ըստ որի՝ ում մոտ ինչ ցավում է, նա դրանից էլ խոսում է։ ՔՊԿ–ի ժողովում Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ ինքը նախորդ իշխանություններին, այսինքն՝ Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին ծախված չի եղել։ Թե ինչու էր ծախվածության թեմային նա անդրադառնում, պետք է դիմել Զիգմունդ Ֆրեյդի օգնությանը։ Եթե Փաշինյանն իրոք ծախված չի եղել, ապա հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ էր ծախվածության մեջ մեղադրում իր երբեմնի գործընկեր, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին,ում նա ծախված լինելու ակնարկ էր անում՝ «Վատիկանի դրոշը» վկայակոչելով։ Եթե Մարուքյանը «Վատիկանի դրոշի», այսինքն՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տակ է (էր) գործում, ապա Նիկոլ Փաշինյանն առնվազն 2017–ից մինչև 2018–ի հայտի իրադարձությունները նույնպես գործել է «Վատիկանի դրոշի» տակ, քանզի դաշինք է կազմել Էդմոն Մարուքյանի հետ ու «Ելք»–ով մուտք արել ԱԺ։ Մարուքյանը հերքում է իր ծախվածությունը և մեղադրում նրանց, ովքեր իրեն ծախված են համարում։ Նիկոլն իր ՔՊԿ–ական վերջին ելույթով ակամայից ապացուցում էր, որ ճիշտ է եղել Մարուքյանը և սխալվել է ինքը, որ «Վատիկանի դրոշի» մասին է խոսել։ Թե իրականում ով է նախկին դաշնակիցներից ճիշտ, ավելի լավ իրենք կիմանան։ Պատկերացրեք՝ երկուսն էլ կարող են ճիշտ լինել։ Խնդիրը ժամանակահատվածի մեջ է, բայց միևնույն է Նիկոլն ամեն դեպքում է սխալ, քանզի չպետք է մտներ նման խոսակցությունների դաշտ։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը հաճախորդ էր, հայտնի էր դեռևս հեռավոր 2007 թվականից, երբ նա «Իմպիչմենտ» դաշինքով մասնակցում էր ԱԺ ընտրություններին՝ դրանից առաջ իշխանության որոշակի շրջանակների ջանքերով դառնալով լրատվական դաշտի օլիգարխներից։ 2018–ին իր իսկ համար պատահականորեն ու անսպասելիորեն տեղի ունեցած իշխանափոխությունը Փաշինյանին, բնականաբար, հանել է հաճախորդի կարգավիճակից, ու հիմա նա լեկցիաներ է կարդում, թե ինչպես հասավ հաջողության։ Այդպես Քաջ Նազարն էլ կարող էր լեկցիա կարդալ այն մասին, թե ինչպես ծառից թռավ, հեծնեց առյուծին ու դարձավ թագավոր, բայց հո Նազարը լավ գիտեր, թե իրականությունը որն է։ Նիկոլն էլ գիտի, թե ինչն ինչոց է ու հիմա ուզում է գանդիաքենեդիոտ դերի մեջ մտնել, բայց հոգեբանական տվայտանքները նրան անընդհատ հետապնդում են, ու նա անընդհատ ուզում է ապացուցել, որ հաճախորդ չի եղել։ Ապացուցում է, որպեսզի խզի կապերն անցյալի հետ, բայց որքան շատ է ջանք գործադրում այդ ուղղությամբ, այնքան հակառակ արդյունքն է ստանում։ Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am