Նախորդ տարիների համեմատ բարձր պետք է լիներ 2018 թվականի պարգևատրումները. Դավիթ Անանյան/տեսանյութ/

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Ազատություն». - Պարոն Անանյան, տարեվերջին մամուլում կարծես գրոհ եղավ և պատճառը պարգևավճարն էր: Կոնկրետ կասե՞ք խնդրում եմ, Ձեր աշխատավարձը որքա՞ն է և որքա՞ն պարգևավճար եք ստացել։ Դավիթ Անանյան. - Աշխատավարձիս չափը, եթե չեմ սխալվում, 795 հազար է՝ առանց հարկերը պահելու, և պարգևատրման գումարը առանց հարկերը պահելու, եթե չեմ սխալվում՝ մոտ 2 միլիոնի կարգի։ «Ազատություն». - Օգտատերերն ասում են՝ բժիշկն ի՞նչ պակաս աշխատանք է կատարում, մանկավարժը: Իսկ ինչո՞ւ են իրենք ավելի ցածր են վարձատրվում․ ի նկատի ունեն պոլիկլինիկայի աշխատողներին։ Էս համեմատությունը Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ ինչո՞ւ պետք է էնտեղ աշխատավարձը բավականին ցածր լինի, իսկ Ձեր դեպքում՝ այդքան բարձր։ Անանյան. - Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետական ծառայությունում կամ հանրային ծառայությունում մենք պետք է խնդիր բարձրացնենք և արժանավայել, արժանապատիվ վաստակի հարցը կարգավորենք։ Ես կարծում եմ, որ բոլորի աշխատավարձը պետք է բարձր լինի, և եթե մենք նախորդ տարիներին մեր արտաբյուջետային միջոցներից հնարավորություն ենք ունեցել այդ եկամուտները արժանապատիվ մակարդակի հասցնել, ապա մենք, կարծում եմ, որ ճիշտ ուղղության վրա ենք եղել։ Համաձայն եմ, որ ոչ պակաս կարևոր մասնագիտություններ կան: Ուղղակի մի փոքր կա տարբերություն՝ պետական բյուջեն մեր գրպանն է, որտեղից վարձատրվում են բոլոր պետական ծառայողները։ Պետական եկամուտների պարագայում հարկ վճարողը կամ հարկ հավաքագրողը անմիջականորեն եկամուտ հավաքագրողն է և անմիջականորեն գտնվում է հարկատուի հետ շփման մեջ: Եվ այս դեպքում է, որ մենք ունենք վերահսկողության ավելի մեծ ռիսկ։ «Ազատություն». - Մի՞շտ է այսպես բարձր եղել պարգևավճարների չափը․․․ Մի պահ չմտածեցի՞ք, որ մեկ տարի չենք աշխատել, գուցե իսկապես արժե այս տարի պարգևավճարների չափը նվազեցնել։ Անանյան. - Ես ընդհանրապես այդ թեմայի վրա շատ չէի զետեղվի, որովհետև ես ավելի շատ կզետեղվեի, թե 2018 թվականի ընթացքում մենք ինչպիսի ժամանակահատված ենք ապրել ու էդ ժամանակահատվածը առանց վայրիվերումների ենք ապրել։ Եթե պարգևատրում, ապա նախորդ տարիների համեմատ բարձր պետք է լիներ 2018 թվականի պարգևատրումները։ Եթե համեմատենք, կարծես թե նախորդ տարիների համեմատ չափերը էականորեն չեն տարբերվում, ուղղակի 18 թվականի պետական բյուջեով նախորդ տարիների համեմատ շատ ավելի միջոցներ են նախատեսված եղել պարգևատրումների համար։ Անանյանն ասաց, որ վարչապետի հետ իր պաշտոնանկության հարցը չի քննարկվել, և ինքը չի պատրաստվում հրաժարական տալ։ <...> «Ազատություն»․ - Նորայր Գևորգյան․ «Խնդրում եմ հարցրեք պարոն Անանյանին [ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ] Մաշադյանի համար: 96 թվականից պետական ոլորտում գտնվող մարդը շատ վատ համբավ է ձեռք բերել: Ե՞րբ եք ազատվելու նման մարդկանցից, եթե, իհարկե, Դուք չեք նրան բերել Ձեր կողքը»: Այստեղ ասում էին՝ Դուք նրան նշանակել եք, որովհետև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ազգականն է: Անանյան․ - Նախ, չեմ իմացել, որ ազգակցական այդպիսի կապ կա, համենայն դեպս՝ նշանակման պահին: Բայց Մաշադյանին աաշխատանք եմ առաջարկել ու առաջին տեղակալի պաշտոնը առաջարկել եմ՝ նրան ճանաչելով 31 տարի, այսինքն՝ ես շատ ավելի վաղուց եմ ճանաչում իրեն: «Ազատություն»․ - Ինչո՞ւ են այդ մարդու շուրջ անընդհատ տարբեր խոսակցություններ ծավալվում: Անանյան․ - Ես ընդհանրապես չէի անձնավորի: Օրինակ՝ Մաշադյանը մի պահ․․․ եկեք չանդրադառնանք: «Ազատություն»․ - Չէ, բայց հենց իր մասին եմ ուզում խոսել: Անանյան․ - Ես կարող եմ նաև այլ անուններ հնչեցնել, որոնց մասին էլ է անընդհատ շրջանառվում: Պետական եկամուտների կոմիտեն այն կառույցն է, որը որ պարբերաբար թիրախավորվել է տարբեր ժամանակաշրջաններում: Եվ ընդհանրապես, հարկահավաքի գործը կամ մասնագիտությունը, նաև՝ Ավետարանից սկսած, ինքը պարսավանքի սյունին գամելու ենթակա մասնագիտություն է եղել: Հիմա, եթե մենք անդադառնանք Պետական եկամուտների կոմիտեում 20 տարի և ավելի աշխատանք կատարած պաշտոնյաներին, որոնք որ աչքի են ընկել իրենց լավ աշխատանքով, ապա լավ աշխատանքը նաև ենթադրում է շատ ու շատ աչքի ընկնելու կասկածներ և ենթադրություններ․․․ «Ազատություն»․ - Շատ քննադատված լինել: Անանյան․ - Այո՛: Ես կարծում եմ, որ մի քիչ ավելի ուռճացված է հենց Մաշադյանի շուրջը այդ ամեն ինչը, նաև կա այսպես կոչված պատվիրված լրատվություն, որը որ կապում է Աննա Հակոբյանի հետ իր բարեկամական կապը և ասում է, որ վարչապետը դրա համար է իրեն նշանակել: «Ազատություն»․ - Հետո՝ որ որդուն աշխատանքի են տեղավորել, որովհետև Մաշադյանի՛ որդին է: Անանյան․ - Դե, Մաշադյանի որդին ընդհանրապես կապ չունի մեր այս քննարկման հետ, որովհետև Մաշադյանի որդին շատ լավ սովորել է, դպրոցը թռիչքային, կարծեմ թե, էքստերնով ավարտել է, բանակը ծառայել է, բոլոր համապատասխան կրթական ցենզը ապահովել է, նշանակվել է շատ ավելի վաղուց աշխատանքի, քան իր հայրը ստացել է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները «Սադրանքներից մի՛ խոսեք, Հայաստանը ծնկի եք բերել. Իրինա Յոլյանը լռեցրեց Արայիկ Հարությունյանին» (video) Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀՀ ղեկավարությանը Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am