«Նիկոլ Փաշինյանի թեզը նշանակում է, որ իշխանությունը հրաժարվում է իր գործառույթից». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առանց միջավայրը փոխելու անհատի վերափոխումն անհնար է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության յուրաքանչյուր անդամ պիտի ընդունի, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անհատի դերի, անհատի վարքագծի վերափոխման մասին վարչապետը խոսել է նաև շաբաթ օրը Վանաձորում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ։ Այսինքն՝ այս թեզն իշխանության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունեցող թեզ է, ենթադրաբար դրա վրա է հիմնված նաև կառավարության քաղաքականությունը։ Հետևաբար, ինչպես առիթ ունեցել եմ անդրադառնալու, կառավարությունը գործում է ոչ թե «մարդու համար», այլ «մարդու միջոցով» հայեցակարգի շրջանակներում։ Սա շատ սկզբունքային բաղադրիչ է որևէ իշխանության գործունեությունը գնահատելու համար, քանի որ այդ բաղադրիչից է կախված՝ որքանով է իշխանության քաղաքականությունը մարդակենտրոն կամ հակառակը։ «Մարդու միջոցով» կոնցեպտի դեպքում ավելորդ է խոսել մարդակենտրոնության մասին, այդ կոնցեպտը մարդուն դիտարկում է որպես շահագործվող, որպես ոչ թե նպատակ, այլ որպես նպատակին հասնելու միջոց։ Ինչ վերաբերում է անհատի վերափոխմանը, ապա դա չի կարող տեղի ունենալ ապրիորի, ինքնըստինքյան։ Անհատին վերափոխվելու է դրդում այն միջավայրը, որում նա ապրում է։ Միջավայրը պետք է լինի այնպիսին, որ անհատին դրդի դրսևորել ավելի օրինապաշտ, ավելի ստեղծարար, ավելի նորարար վարքագիծ։ Առանց միջավայրի փոփոխության կարող է փոփոխվել առանձին վերցրած մի քանի անհատների, սակայն ոչ երբեք՝ հասարակության բոլոր անդամների վարքագիծը։ Եվ ուրեմն, անհատի վարքագծի ցանկալի փոփոխություն արձանագրելու համար պետք է փոխվի, վերափոխվի միջավայրը, որում ապրում է անհատը։ Իսկ միջավայրի փոփոխությունն իշխանության գործառույթն է, այդ թվում՝ գործադիր իշխանության գործառույթը։ Նիկոլ Փաշինյանի թեզը, մինչդեռ, նշանակում է, որ իշխանությունը հրաժարվում է իր գործառույթից՝ վերափոխման պատասխանատվությունը դնելով անհատի վրա։ Այդպես չի լինում։ Այդպես հնարավոր չէ հասնել հասարակության մեծ թվով անդամների վարքագծի ու մտածողության փոփոխության։ Այդ ճանապարհը խնդրին հակառակ կողմից մոտենալու արտահայտություն է, որը որևէ կերպ չի կարող նպաստել իշխանության հռչակած տնտեսական հեղափոխությանը։ Մինչև Հայաստանում չփոխվի միջավայրը, հանրային, քաղաքական, սոցիալական հարաբերությունների մշակույթը, չի կարող տեղի ունենալ անհատի վերափոխում կամ փոփոխություն, առավել ևս՝ հասարակության մակարդակով։ Որովհետև հասարակությունը ոչ թե առանձին անհատներից բաղկացած մեխանիկական ամբողջություն է, այլ այդ անհատների միջև գործող հարյուրավոր, հազարավոր կապերի, փոխառնչությունների օրգանական միավորում, որում յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր դերն ու գործառույթը։ Պետք է վերափոխել ոչ թե առանձին անհատին, այլ հասարակությանը, որում՝ որպես սոցիումի անդամ, ապրում է անհատը»։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am