Մեզ չի հաջողվի նույնիսկ տնտեսական զարգացում ապահովել, ուր մնաց հեղափոխություն. Արման Բաբաջանյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Հայաստանի կառավարության հռչակած տնտեսական հեղափոխությանը: Ո՛չ կառավարության ծրագրում, ո՛չ այդ ծրագրի հրապարակումից հետո վարչապետի ներկայացրած 15 կետերում չի երևակվում որևէ քայլ, գործողություն, անելիք, գաղափար, որը կվերաբերեր արտաքին տնտեսական հարաբերություններին, մասնավորապես արտաքին քաղաքականության այն հատվածին, որը կոչվում է տնտեսական դիվանագիտություն։ Մինչդեռ դա պետք է լինի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը, հատկապես մի պետության պարագայում, որը հռչակել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակադրում։ Ընդհանրապես տնտեսական դիվանագիտությունը մեր արտաքին քաղաքականության մեջ մղված է երկրորդական, երրորդական պլան։ Մենք չունենք փաստաթղթային բազա, ռազմավարություն կամ հայեցակարգ, թե ինչպես է պատրաստվում արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական կորպուսի միջոցով նպաստել Հայաստանի արտաքին տնտեսական կապերի զարգացմանն ու, ասենք, դեպի Հայաստան ներդրումների հոսքին։ Մենք պատկերացում չունենք, թե ինչով են զբաղվում արտերկրում սփռված մեր դեսպանատների տնտեսական ատաշեները ու տարբեր տարածաշրջաններում գործող առևտրային ներկայացուցիչները։ Տպավորություն է, որ մեր արտաքին քաղաքականությունը սկսվում և վերջանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ ու մի քանի երկրների հետ հարաբերություններով։ Մինչդեռ ակնհայտ է, որ այսօր՝ գլոբալիզացիայի դարաշրջանում, ոչ միայն տնտեսական հեղափոխություն, այլև անգամ սովորական տնտեսական զարգացում չի կարող ապահովվել առանց դիվանագիտության կողմից տնտեսությանը ցուցաբերվող աջակցության։ Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ դիմում եմ ՀՀ արտգործնախարարությանը՝ խնդրելով տրամադրել, օրինակ, վերջին մեկ տարվա ընթացքում մեր տնտեսական կցորդների իրականացրած աշխատանքների հաշվետվությունը։ Ժամանակակից աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը այնքան ու այնպես են փոխկապակցված, որ մեկի զարգացումը հնարավոր չէ առանց մյուսի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է իրականացնի ակտիվ արտաքին տնտեսական քաղաքականություն, որի դեպքում միայն հնարավոր կլինի խոսել ու մտածել տնտեսական հեղափոխության մասին»։  

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am