Ճիշտ ժամանակն է օրակարգ մտցնեն և ճանաչեն Արցախի Հանրապետությունը . Հ.Բագրատյան
Ճիշտ ժամանակն է, որ օրակարգ մտցնեն և ճանաչեն Արցախի Հանրապետությունը,ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀ նախագահը հանձնարարել է ԼՂՀ հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել, հիմա աշխատանքները գնում են այդ ուղղությամբ, երբ այդ աշխատանքները կավարտվեն, կանցնեն հաջորդ հարցերին: «Ամեն ինչ հերթով»,- ասաց Է. Շարմազանովը:
