Տնտեսագետ Արտակ Մանուկյանը facebook-ի իր էջում անդրադարձ է կատարել տնտեսական ակտիվության ցուցանիշին:
«Քիչ առաջ ՎԿ-ի կողմից հրապարակվեց ՏԱՑ-ի (տնտեսական ակտիվության ցուցանիշ-խմբ.) ցուցանիշը, որով 2019թ հունվարին գրանցվել է 6․1 տոկոս աճ։ Անկեղծ, իմ ակնկալածի համեմատ բավական բարձր ցուցանիշներ են․․․ Արդյունաբերությունում հասկանալի էր, որ անկում է լինելու, քանի որ նախորդ տարի այս ժամանակահատվածում կար Թեղուտ, սակայն անկումը կազմել է ընդամենը 0․4 տոկոս։ Հանքարդյունաբերության անկմամբ է որոշակիորեն պայմանավորված նաև արտահանման շուրջ 15 տոկոսանոց անկումը։ Շուրջ 20 տոկոսանոց աճ է գրանցվել շինարարությունում և ծառայություններում։
Հ․Գ․ Ի գիտություն՝ գյուղատնտեսության մասով վիճակագրությունը այսուհետ հրապարակվելու է միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ»,- գրել է Մանուկյանը:
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը