Նրանց արյամբ ազատագրված հայրենիքը թուրքի կամ օտարների ոտքի կոխան երբեք չի լինելու . Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որը յուրահատուկ մեսիջ է՝ ուղղված աշխարհին. հայրենիքի ազատագրված տարածքների որևէ հատված ենթակա չէ հանձնման։ 168 ժամի հետ զրույցում Արշակ Զաքարյանն ասաց, որ այս պահին նախաձեռնությանը միացել են բազմաթիվ կազմակերպություններ ու կուսակցություններ, սակայն տվյալ կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչները հանրահավաքին մասնակցում են՝ որպես անհատներ։

«Այդ մարդիկ հայտարարել են, որ միանում են հանրահավաքին, քանի որ կիսում են գաղափարը։ Մեր երթը սկսվելու է Ծիծառնակաբերդի հուշահամալիրից։ Այդ օրը Սումգայիթում հայերի ջարդերը սկսելու օրն է, ուստի մենք ծաղիկներ կխոնարհենք նրանց հիշատակի առջև։ Իսկ արդեն ժամը 18։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա մեր հավաքը, որի ընթացքում ելույթով հանդես կգան տարբեր մարդիկ՝ կապված օրակարգում եղած միակ հարցի հետ, այն է, որ մենք աշխարհին վերջնականապես հայտնում ենք մեր ազգի դիրքորոշումը՝ չունենք հայրենիք զիջելու։ Հայերն արդեն զիջումներ արել են, և այդ հարցն արդեն լուծված է»,- նշեց Ա. Զաքարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Ազատության հրապարակում ելույթներից հետո ջահերով կշարժվեն դեպի «Եռաբլուր», որտեղ զոհված հերոսներին երդում կտան, որ «նրանց արյամբ ազատագրված հայրենիքը թուրքի կամ օտարների ոտքի կոխան երբեք չի լինելու»։ Ինչ վերաբերում է Արցախից հանրահավաքին միանալուն, Արշակ Զաքարյանը նշեց, որ այնտեղից մեծ արձագանքներ է ստացել։ «Սկզբում ցանկանում էինք, որ Արցախում ևս նման միջոցառում անցկացվի, բայց հետո հրաժարվեցինք այդ մտքից, քանի որ չենք ցանկանում, որ Արցախում լարված վիճակ ստեղծվի։ Դրա համար էլ որոշեցինք, որ ովքեր կցանկանան մանակցել հանրահավաքին, ավելի լավ է՝ գան Երևան, որևէ խնդիր չկա»,- շեշտեց Ա. Զաքարյանը։ Ինչ վերաբերում Ադրբեջանի կողմից սահմանի ողջ երկանքով ծավալված ինժեներական աշխատանքներին և այս համատեքստում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հայտարարությանը, Արշակ Զաքարյանը նկատեց՝ սահմանում Ադրբեջանի կողմից միշտ էլ ինժեներական աշխատանքներ եղել են։ «Մենք խաղաղ ժողովուրդ ենք, ու նման դեպքերում, երբ համեմատաբար իրավիճակը խաղաղ է, առիթն օգտագործում ենք ու անցնում մեր բաղ ու բոստանին, դրանից ուրախանում ենք։ Բայց ինչպես ցույց տվեց վերջին 25 տարին՝ Ադրբեջանը նման առիթները բաց չի թողնում և անընդհատ պատրաստվում է պատերազմի։ Ինչ վերաբերում է հայկական կողմի զգոնությանը, ապա մի քանի անգամ ասել եմ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի տղաները 2014 թվականից պատերազմի մեջ էին։ Այդ տղաները սովոր էին, որ ամեն օր իրենց վրա 300-500 արկ է գալիս, այսինքն՝ նրանք պատերազմի մեջ կոփված տղաներ էին։ Մեր զինվորներն այսօր էլ են պատրաստվում, կոփվում, և համոզված եմ, որ մեր Զինված ուժերը զգոնությունը պահում է, նաև համոզված եմ, որ սպաները նորակոչիկներին բավականին հմտություններ փոխանցում են»,- ընդգծեց կինոռեժիսորը։ Արշակ Զաքարյանը նաև խոսեց ռեժիսորական իր գործունեությունից և նշեց, որ այս պահին չի պատրաստվում որևէ ֆիլմ նկարահանել, իսկ եթե նկարահանի, ապա այն կրկին կլինի դաստիարակչական ու գեղարվեստական բնույթի։ «Երազում եմ, որ մի օր գա այն օրը, երբ բոլորս մեր սիրած գործերով կզբաղվենք, լավ օրից չէ, որ այսօր ես զբաղվում եմ ոչ իմ սիրելի գործով, բնավ նկատի չունեմ ֆինանսական միջոցները, այլ նկատի ունեմ այն, որ, երբ ապագայում չտեսնեմ վտանգ իմ երկրի ու սերունդների համար, ապա ես կզբաղվեմ իմ գործով։ Բայց հրատապ հարցեր կան, տեսնում եմ՝ մոլորվածություն ու շեղվածությունը շատ է, մենք զգացմունքային ազգ ենք, ուզում ենք, որ թեկուզ՝ արհեստական, բայց ամեն ինչ լավ լինի։ Երբ մեզ ասում են՝ ինչ-որ բան լավ չէ, մենք չենք ուզում այդ ամենը լսել, մենք լսում ենք այն մեկ հոգուն, որն ասում է, թե ամեն ինչ լավ է, հենց այս խնդիրն է, որ թողել եմ իմ բանն ու գործը և ընտրել այսօրվա զբաղմունքս»,- եզրափակեց կինոռեժիսորը։

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am