The Local-ը հայտնում է,որ սկանդալ է ծավալվել Ավստրիայի իշխանությունների՝ տունը գնելու գործի հետ կապված, որտեղ ծնվել է Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը:
Տանտիրուհուն՝ Գերլինդա Փոմերին փոխհատուցում վճարելու գործը նոր շրջադարձ է ստացել այն բանից հետո, երբ փետրվարին Ավստրիայի Բրաունու ամ Ին քաղաքի դատարանը վճռել է, որ կնոջը 1․5 մլն եվրո պետք է վճարեն՝ նախապես պահանջված 310 հազար եվրոյի փոխարեն։
Այդպիսի որոշման պատճառը շինության պատմական նշանակությունն է։ Սակայն Ավստրիայի ֆինանսական դատախազությունում, որը ներկայացնում է պետությանը, համարում են, որ գումարը չափից շատ է։ Հստակեցվում է, որ դատարանը հաշվի չի առել վճարումները, որոնք Փոմերին տրվել են կառույցի առգրավումից հետո, ինչպես նաև տան հետ կապված ծախսերը։
Տունը, որտեղ 1889-ի ապրիլի 20-ին ծնվել է Հիտլերը, 2016-ի դեկտեմբերին պետության սեփականությունն է դարձել։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը