«Եկեք կանգ առնենք ու մտածենք». Քեոսայանը շոշափել է ՌԴ-ից ՀՀ եկող աջակցության թեման

Կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Տիգրան Քեոսայանը` Հայաստանը, Ռուսաստանի հետ մեկտեղ իր հայրենիքն է համարում։ Գոնե այդ պատճառով նա չի կարող անտարբեր լինել այստեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, իսկ վերջին շրջանում մտահոգությունն այդ ավելանում է։ Մտահոգությունը կապված է երկու երկրների հարաբերությունների պատմությունը վերաշարադրելու, փոխելու, անպետք և չհիմնավորված շեշտադրումներ անելու փորձերի հետ։

Նրանք, ովքեր Հայաստանին Ռուսաստանի կողմից տրամադրվող օգնության հետ կապված «օգնություն»  բառը չակերտների մեջ են վերցնում, ամենայն հավանականությամբ, պարզապես տեղյակ չեն բուն թեմայից։ Սակայն դա ուղղելի է, ավելի վատ է, երբ դա հատուկ է արվում` փոխելու համար բազմադարյա բարեկամության հարաբերությունների վեկտորը։ Որևէ լավ բան դրանից դուրս չի գա, կարծում է Տիգրան Քեոսայանը։ Այս մասին գրառումը ռեժիսոր ու հասարակական գործիչ Քեոսայանը կատարել է իր տելեգրամ ալիքում։

Ստորև բերում ենք Տիգրան Քեոսայանի հրապարակումը։

«Չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից են հայտնվել մարդիկ, որոնք «օգնություն» բառը չակերտների մեջ են առնում, խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության մասին։ Դրանում հեգնական վերաբերմունք կա, ցանկություն ցույց տալու, որ այդ օգնությունն իբրև թե Հայաստանի վրա շատ թանկ է նստում, այնպես, որ դա արդեն օգնություն էլ չէ։

Այն մարդիկ, որոնք այդպես են գրում և այդպես են մտածում, հավանաբար, շատ երիտասարդ են կամ քիչ են շփվել ծնողների հետ, կամ, գուցե, նրանց ծնողներն էլ չեն ապրել 1990-ականների Հայաստանում։ Քանզի, նրանք, ովքեր ապրել են այդ տարիներին Հայաստանում, կզարմանան չակերտներում գրված «օգնություն» բառից` Ռուսաստանի համատեքստում։ Քանի որ, օրինակ, առանց վերևից որևէ հրամանի նրանք` այդ մարդիկ, Հայաստանի և Արցախի հերոս են դարձրել այն ժամանակվա ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին. սեփական աչքերով եմ տեսել, թե ինչպես էին Գրաչովին Երևանում ինքնաթիռից բառի բուն իմաստով ձեռքերի վրա դուրս բերում, այնքան մեծ էր հարգանքը և ուժեղ երախտագիտությունը։

Ահա այդ մարդիկ կզարմանային չակերտների համար։ Եվ մեկ անգամ խոսենք նոյեմբերին կայացած պատանի հեղափոխականների միջազգային հավաքի մասին։ Ինձ ասում են, որ դա դեռ նոյեմբերին է տեղի ունեցել, դա ինչ–որ կազմակերպության մասնավոր նախաձեռնություն է... Ժողովուրդ, բայց չէ՞ որ դա եղել է։ Թող որ նոյեմբերին, կամ թեկուզ հոկտեմբերին, կամ մայիսին, դրանից միևնույնն է չի փոխվում այն, ինչի մասին այնտեղ խոսվում էր։  Չէ՞ որ ի վերջո կան լայվեր, դրանք կան շնորհիվ Russia Today–ի լրագրողների։ Եվ այդ լայվերում, ակնհայտ է, որ պատմում են ինչպես պայքարել իշխանության դեմ, մասնավորապես, Ռուսաստանում։ Եվ դա ինձ, որպես ռուսաստանցի ահավոր դուր չի գալիս։

Ինչ վերաբերում է բացարձակ երեխայական բողոքներին կապված նրա հետ, թե ինչու Ռուսաստանը չի ճանաչում Արցախը, այստեղ մնում է միայն թոթվել ուսերը։ Չէ՞ որ հիշեցնելու իմաստ չկա, իրականում, որ Հայաստանն ինքը Արցախը պաշտոնապես չի ճանաչել, և ոչ թե պարզապես մոռացել է դա անել, այլ դրա համար պատճառներ կան։

Սակայն ես անկասկած կհամաձայնեի իմ այս դիրքորոշման քննադատների հետ և «սարի» պես կկանգնեի նրա համար, որ Ռուսաստանը ճանաչի Արցախի անկախությունը, եթե.

–       Հայաստանը 28 տարվա ընթացքում տասնյակ, կամ նույնիսկ հարյուր հազարավոր ռուսաստանցու աշխատատեղերով ապահովեր։ Եվ ռուսաստանցիները տեղափոխեին իրենց ընտանիքները, և շատերը լուրջ գումարներ վաստակեին, ոմանք նույնիսկ շատ լուրջ, ռուսաստանցիներից ոմանք էլ ընդհանրապես միլիարդատերեր դառնային։

–       Եթե Հայաստանում ռուսաստանցիների աշխատած գումարների մեծ մասը բոլոր այս 28 տարիների ընթացքում ուղղվեին շրջափակման մեջ արնաքամ եղած Ռուսաստան և շոշափելիորեն օգնեին նրան, բառի բուն իմաստով, ողջ մնալ։

–       Եթե այս 28 տարիների ընթացքում Հայաստանը հանդես գար Ռուսաստանի ամբողջականության երաշխիք, իր ռազմակայանը տեղակայեր Սմոլենսկի մերձակայքում, որպեսզի ո՛չ լեհերը, որ՛ մերձբալթյան ժողովուրդները, որպեսզի որևէ մեկի մտքով նույնիսկ չանցներ բզկտել Ռուսաստանը։

–       Եթե Հայաստանը Ռուսաստանին գազ վաճառեր, մեծ զեղչերով և 28 տարի անդադար մատակարարեր այն։

Ահա այսպես։

Իսկ եթե լուրջ, բոլորը պետք է կանգ առնեն և մտածեն, թե ինչու ենք մենք սովորել մտածել, որ Հայաստանին որևէ մեկը պարտք է։ Որտեղի՞ց է ուղեղներում ծնվում այդ արտահայտությունը. «Մեզ պարտք են»։

Սակայն սա քաղաքական հարց չէ։ 1985 թվականին ես երդում եմ տվել մի պետության, որին շատերն արդեն չեն հիշում կամ չեն ցանկանում հիշել, իսկ նրանք, ովքեր «օգնություն» բառը չակերտներում են գրում, ընդհանրապես նրա մասին ոչինչ չգիտեն։ Ցավոք։ Այն ժամանակ` 90 թվականին ինձ հարցրեցին. ի՞նչպես եմ վերաբերվում միասնությանը։ Եվ ես այդ հարցին դրական պատասխանեցի։ Իսկ 1991-ին երեք մարդ բացառապես անձնական շահեր հետապնդելով վերցրեցին և քանդեցին այդ երկիրը։

Ես հիմա խոսում եմ այն մասին, որ այդ քաոսի, հորինված, երբեմն էլ իրական խառնաշփոթի, վիրավորանքների արանքում վերցնել ու վրան գիծ քաշել, քանդել այն բարեկամությունը, որը բազմադարյա է, շատ հեշտ է։  Պարզապես այն պատճառով, որ ինչ–որ մեկին ինչ–որ բան է թվացել։

 armeniasputnik.am 

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am