«Միջազգային որոշ փորձագետներ արդեն ֆիքսել և բարձր են գնահատել, որ Հայաստանն այդպիսի հետաքրքիր նորություններ է ներկայացրել»

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ընթացող «IDEX-2019» համաշխարհային ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրված հայկական ռազմական արտադրանքը բարձր գնահատականի է արժանացել միջազգային ռազմական փորձագետների կողմից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով նախարար Դավիթ Տոնոյանի պատվիրակության կազմում օրերս ԱՄԷ-ում էր: ««IDEX-2019»-ը Աբու Դաբիում երկու տարին մեկ անգամ անցկացվող համաշխարհային մեծ ցուցահանդես է`զենք-զինամթերքի, ռազմական արդյունաբերության և ընդհանրապես ռազմական արտադրանքի: Լինում է պրոֆիլային երկու ուղղությամբ` ցամաքային և ծովային: Հայաստանը ոչ միայն առաջին անգամ էր մասնակցում այդ միջոցառմանը, այլ ընդհանրապես առաջին անգամ էինք որոշակի արտադրանք ներկայացնում միջազգային ցուցահանդեսներում: Պետք է ասեմ, որ միջազգային որոշ փորձագետներ արդեն ֆիքսել են և բարձր գնահատել, որ Հայաստանն այդպիսի հետաքրքիր նորություններ է ներկայացրել»,- ասաց Հովհաննիսյանը: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ ներկայացվել են հայկական ռազմարդյունաբերության նորույթները: «Մի շարք նորություններ կային, հատկապես` ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում`հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կողմից: Միջոցառումը նոր է ավարտվել, թե ովքեր ինչ հետաքրքրություն են դրսևորել, որոշ ժամանակ անց կունենանք այդ ամենն ամփոփելու հնարավորությունը»,- նշեց նա: Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ միջազգային այսպիսի հարթակներում հանդես գալով՝ Հայաստանը կարող է լուրջ կապեր ձեռք բերել, որոնք, եթե ոչ այսօր, ապա պետք կգան հետագայում: «IDEX» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է աշխարհի շուրջ 95 պետություն: Ռազմական համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել է հետևյալ արտադրանքները՝ էլեկտրաօպտիկական հակահարվածային համակարգ- 3k01, դիպուկահար հրացան- K-8, T72A տեսակի տանկի գնդացրի համար նախատեսված ջերմատեսիլ նշանառության սարք, ականազերծման ինդուկցիոն սարք- RIA-1, զրահաբաճկոն- GS-47/0717, հետախուզական անօդաչու թռչող սարքերի տարբեր տեսակներ, ռազմական և ստրատեգիական կոշիկներ, դիպուկահարի 3×9 նշանառու սարք, թիրախի հայտնաբերման միկրոալիքային ուժեղացուցիչ- 75G: Հիացական գնահատականի է արժանացել նաև ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի ու պատվո պահակախմբի ելույթը: «Վերջին տարիներին համագործակցության լավ ավանդույթ է ձևավորվել «Երևանի թմբուկներ» խմբի և ՀՀ ԶՈՒ պատվո պահակախմբի միջև, ինչպես Հայաստանում տեղի ունեցող միջոցառումների ժամանակ, այնպես էլ` դրսում: Դա մշակույթի տեսակ է դարձել արդեն: Այդ խմբերը ԱՄԷ են մեկնել հյուրընկալող երկրի հրավերով, և հատուկ ուզում եմ շեշտել, որ իրենք արդեն այսօրվա դրությամբ դեռ չեն վերադարձել, որովհետև նրանց ուղղակի պահում են այնտեղ: Այդքան նրանց շատ սիրել են: Ամեն օր գրեթե նույն հաճախականությամբ շարունակում են ելույթ ունենալ հյուրերի ու այցելուների համար: Արդեն ունեն նաև այլ միջոցառումներին մասնակցելու հրավերներ»,- ասաց Հովհաննիսյանը:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am