Արայիկ Հարությունյանը կողմ է «Շախմատ» առարկայի   դասավանդմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  խորհրդակցություն է անցկացրել «Շախմատ» առարկայի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող  աշխատանքային խմբի հետ Խ. Աբովյանի անվան պետական հայկական մանկավարժական համալսարանում: Հանդիպմանը ներկա են եղել  Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մանկավարժական համալսարանի մասնագետներ: Հանդիպման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է նախարար Արայիկ Հարությունյանը,  շախմատի դասավանդման ընթացքում առաջացած խնդիրների քննարկումն ու դասավանդման արդյունավետության բարձրացումն է: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը «Շախմատ» առարկայի   դասավանդման կողմնակից է, սակայն միաժամանակ ծնողների կողմից բարձրաձայնվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն: Մասնավորապես դժգոհություններ են հնչում առարկայի գնահատման և տնային առաջադրանքների բարդության վերաբերյալ: Նախարարին ներկայացվել են  մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության արդյունքները: Առարկայի ներդրման արդյունավետությունը մասնագետները  սկսել են ուսումնասիրել 2012 թվականից սկսած, այսինքն` ներդրմանը զուգահեռ: Կատարվել է բազմակողմ հետազոտություն` ինչպես է ազդում շախմատի ուսուցումը երեխայի մտածողության, վարքի և առաջադիմության վրա: Մասնագետների համոզմամբ` շախմատը օգնում է սովորողների մտածողության զարգացմանը, ինչպես նաև նպաստում ինքնուրույնությանը:  Առարկայի ուսուցումը դրական է անդրադառնում նաև  երեխաների ընդհանուր առաջադիմության վրա: Մասնավորապես ուսումնասիրվել է, թե այլ առարկաներից ինչ առաջադիմություն ունեն 2-4-րդ դասարաններում շախմատ սովորած և չսովորած երեխաները: Արդյունքները փաստել են` շախմատ առարկան սովորած երեխաներն ավելի բարձր առաջադիմություն են ցուցաբերել: Բացի այդ` 2-4-րդ դասարանների սովորողների շրջանում կատարված  հարցումների արդյունքներով՝ երեխաների մեծ մասը «Շախմատը» նշել են սիրված առարակների եռյակում: Հետազոտությունը կատարած մասնագետների գնահատմամբ` առարկայի դասավանդման հետ կապված հիմնական խնդիրները պայմանավորված են ուսուցիչների գործոնով: Նախկինում «Շախմատ» առարկայի դասավանդման փորձ չի եղել: Այն  դասավանդվել է խմբակի ձևով՝ որպես ֆակուլտատիվ պարապմունք: Նախկին խմբակավարները, որոնք հետագայում դարձան դասավանդող ուսուցիչներ, չէին տիրապետում ծրագրային նյութի դասավանդման մանկավարժական և մեթոդական հմտություններին:

Շուրջ 1278  ծնողների շրջանում կատարված ընտրանքային  հարցման արդյունքները ցույց են տվել` ծնողների 70 տոկոսը գտնում է, որ շախմատը նպաստում է տրամաբանության զարգացմանը, սակայն միաժամանակ նրանց մի մասը  դժգոհ է առարկայից, քանի որ տնային առաջադրանքները բարդ են, և իրենք դժվարանում են օգնել երեխաներին: Մյուս դժգոհությունն այն է, որ աշակերտները հիմնականում շախմատից ավելի ցածր գնահատականներ են ստանում, քան մնացած առարկաներից, իսկ դա բացասական է անդրադառնում միջին գնահատականի վրա: Որպես տնային առաջադրանք տրվող խնդիրները ինքնուրույն կարողանում են լուծել երեխաների 38 տոկոսը, 62 տոկոսը դիմում է ծնողների օգնությանը, իսկ ծնողների 29 տոկոսը դժվարանում է օգնել երեխաներին: Հարցման ընթացքում ծնողները որոշ առաջարկություններ են ներկայցրել, այդ թվում նաև առարկայի ուսուցումը 3-րդ դասարանից սկսելու վերաբերյալ: Հարցման մասնակիցներից ընդամենը 4-ն են առաջարկել` շախմատը հանել դպրոցից: Հանդիպման ընթացքում  նշվել է, որ այս պահին ընթացքի մեջ են մի քանի այլ հետազոտություններ ևս: Բացի այդ` «Շախմատ» առարկայի ներդրումը պետական կրթական ծրագրում առաջացրել է հետաքրքրություն միջազգային մասնագիտական և գիտական շրջանակներում: Ամփոփելով հանդիպումը` Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանն ընդգծել է, որ ի սկզբանե առարկայի ներդրման նպատակը եղել է ոչ թե շախմատիստներ պատրաստելը, այլ սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը նպաստելը: Նախարարն առաջարկել է, հաշվի առնելով հետազոտության արդյունքները, իրականացնել քայլեր՝ առարկայական ծրագրի բարեփոխման ուղղությամբ:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am