ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 15:30 –ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 2010 թվականին ծնված բնակիչը: Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ- քննչական խումբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 8-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18 ամյա եղբայրը Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը: Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ: Քննություն է տարվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ Երևանի 1:03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը