Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ իրականացվել են մարտավարաշարային պարապմունքներ. Արցախի ՊՆ

Բանակի 2019 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկային միջոցառումների շրջանակում փետրվարի 22-ին մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի են բերվել ՊԲ շտաբի և միավորումների վարչության սպաները: Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ իրականացվել են մարտավարաշարային պարապմունքներ, շտաբային մարզումներ, ճշգրտվել են բաժինների ու ծառայությունների խնդիրները մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերելու ժամանակ: Համապատասխան միջոցառումների արդյունքում ուղենշվել են հավանական պատերազմական իրադրությունում զորատեսակների ու ծառայությունների գործողությունները, մասնավորապես ստորաբաժանումների ղեկավարման, ներդաշնակման և նստեցման շրջանների զբաղեցման հարցերում: Շտաբային մարզումների շրջանակներում խաղարկվել են նաև հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող մարտական տարաբնույթ դրվագներ: Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շտաբային մարզումների ընթացքին փետրվարի 23-ին հետևել է նաև բանակի միավորումներից մեկում, որտեղ համապատասխան ուղղությունների պատասխանատուները հանդես են եկել զեկույցներով՝ մանրամասն ներկայացնելով օպերատիվ մարտավարական իրադրությունը, հակառակորդի հավանական գործողությունների զարգացման ընթացքը և դրանց հակազդելու մեխանիզմներն ու մարտավարությունը: Մարտավարաշարային պարապմունքներն ու շտաբային մարզումները ցույց են տվել, որ բանակի վարչության սպայակազմը, ինչպես նաև կառավարման և ապահովման մարմինները ունակ են գործել հավանական մարտական իրադրության զարգացումներին համահունչ, կատարել ճշգրիտ հաշվարկներ ու վերլուծություններ, ընդունել ու կյանքի կոչել հաղթանակի լրջագույն երաշխիքներ ունեցող մարտական որոշումներ:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am