Իվանիշվիլին անձնական շահ է հետապնդում
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին անձամբ շահագրգռված է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Վրաստանի իշխանությունների կողմից բանակցություններ վարելու հարցում։ Հայտարարել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին: «Եթե այդ բանակցությունները վերստին շարունակվեն, և իշխանությունները «Գազպրոմին» հնարավորություն տան նոր հնարավորություններով մուտք գործել վրացական շուկա, ապա մենք դա կդիտարկենք որպես անձնական հարստության ու բարեկեցության նպատակով և Վրաստանի ազգային շահերի հաշվին Ռուսաստանի հետ «Գազպրոմի» խոշորագույն բաժնետեր Բիձինա Իվանիշվիլու նյութած դավ»,- ասել է նա։
